• Latest news

Բարձր կալորիականությամբ նախաճաշը կարող է օգնել նիհարել. ուսումնասիրություն

25 մարտի, 2018  18:07

Բարձր կալորիականությամբ նախաճաշը կարող է օգնել նիհարել ճարպակալություն եւ 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդներին: Ավելին, նման նախաճաշը մեղմում է շաքարախտի ախտանիշները եւ նվազեցնում է ինսուլինի անհրաժեշտության մակարդակը: Այս մասին հաղորդում են Tel Aviv University-ի գիտնականները:

Փորձարկումը, որը նրանք անցկացրել են Իսրայելի առողջապահության նախարարության աջակցությամբ, ցույց է տվել, որ 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդների մոտ օրվա ընթացքում սննդի երեքանգամյա ընդունումը՝ բարձր կալորիականությամբ նախաճաշով, միջին կալորիականությամբ ճաշով եւ ցածր կալորիականությամբ ընթրիքով, ակնհայտ դրական ազդեցություն ունի սննդի վեցանգամյա ընդունմամբ դիետայի համեմատ:

«Հագեցած նախաճաշով դիետան քաշի կորստի առումով ավելի լավ արդյունք է տալիս, թույլ է տալիս օրվա ընթացքում ավելի քիչ սով զգալ, ինչպես նաեւ բարելավում է նվազեցնում է ինսուլին օգտագործելու անհրաժեշտությունը»,- նշել է հետազոտության առաջատար գիտնական Դանիել Յակուբովիչը:

«Սննդի ընդունման ժամը ու դրանցից յուրաքանչյուրի քանակությունն ավելի կարեւոր է, քան օրվա ըթնացքում կալորիաների մանրակրկիտ եւ հավասարաչափ բաշխումը: Մեր նյութափոխանակությունն օրվա ընթացքում փոխվում է: Նախաճաշին կերած հացի կտորը բոլորովին այլ հետեւանքների է հանգեցնում օրգանիզմի համար, քան՝ երեկոյան կերած նույն կտորը»,- նշել է մասնագետը:

 Յակուբովիչը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են 2-րդ տեսակի շաքարախտով 11 կնոջ եւ 18 տղամարդու, որոնք բուժում էին ստանում ինսուլինով: Նրանց քաշի նվազեցման տարբեր դիետաներով երկու խմբի էին բաժանել, սակայն օրվա ընթացքում օգտագործվող կոլերիաների քանակությունը նույնն էր:

Առաջին խմբում ամենակալորիականը նախաճաշն էր, ճաշը միջին կալորիականության էր, իսկ ընթրիքը՝ բոլորովին թեթեւ: Երկրորդ խմբում մասնակիցները սնվում էին նիհարելու համար ավանդական դիետայով. 6 ոչ հագեցած սննդի ընդունում՝ կալորիաների հաշվարկված բաշխմամբ:

Կամավորների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափվել էր հետազոտությունից առաջ, ապա՝  14 օր հետո, իսկ փորձարման վերջում գլյուկոզայի մակարդակների շարունակական մոնիտորինգ էր իրականացվել: Ինսուլինի դոզան կարգավորվում էր ըստ անհրաժեշտության:

Երեք ամիս անց, երբ առաջին խմբի հիվանդները միջինում 5 կգ էին կորցրել, երկրորդ խումբը ընդամենը 1.4 կգ էր կորցրել: Փորձարկման մասնակիցները նշել են, որ առաջին խմբում ածխաջրերի եւ հացահատիկի նկատմամբ ցանկությունը ավելի ցածր է, քան երկրորդ խմբում: Բացի այդ, առաջին խմբում գլյուկոզայի մակարդակը զգալիորեն ցածր էր փորձարկման արդեն առաջին 14 օրերին: Ինչպես նաեւ առաջին խմբի մասնակիցներին օրվա ընթացքում զգալիորեն ավելի քիչ ինսուլին էր պահանջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել