• Latest news

Մենք չենք պատրաստվում ոչինչ բոյկոտել, բայց ցանկանում ենք գործընթացի մասնակից լինել. Գեւորգ Գրիգորյանը՝ դեղատոմսերի մասին

24 մարտի, 2018  22:55

Արտակարգ իրավիճակներում անձի կարծիքը հաշվի չեն առնում, նրան ուղղակի ուղարկում են անվտանգ վայր, ուշադրություն չդարձնելով՝ ցանկանում է նա դա, թե ոչ: Նույն իրավիճակն այսօր Հայաստանում դեղատոմսով դեղերի եւ էլեկտրոնային առողջապահության կարգերի ներդրումից հետո է, բայց արտակարգ իրավիճակ մեզ մոտ չկա: Այս մասին մարտի 24-ին դեղատոմսերի մասին կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Գրիգորյանը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ թե դեղատոմսով դեղերի վաճառքը, թե էլեկտրոնային առողջապահությունը  ճիշտ մեխանիզմներ են, բայց եթե ձգտում եք մի լավ բանի, ապա հարկավոր է գնահատել այն ճանապարհը, որը դուք պետք է անցնեք եւ որքան հնարավոր է հարթել այն, որպեսզի ոչ հիվանդները, ոչ էլ բժիշկները չտուժեն: «Այսօր մենք քարքարոտ ճանապարհով ենք գնում», - ասել է նա:

Նրա խոսքով, հարցն այն է, թե որքանով է իրատեսական դա գործնականում կիրառելը: Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ համակարգը պատրաստ չէր դրան:

Գեւորգ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնությանն աջակցող Երիտասարդ բժիշկների ասոցիացիան եւ այլ կազմակերպություններ ոչ մի քաղաքական նպատակ չեն հետապնդում, իսկ տվյալ հավաքը նպատակ ունի լսելու բժիշկների եւ դեղագործական ներկայացուցիչների առաջարկությունները եւ քննարկել դրանք առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ: «Մենք չենք պատրաստվում ոչինչ բոյկոտել, բայց մենք ուզում ենք այս գործընթացում մասնակից լինել», - ասել է նա:

Գեւորգ Գրիգորյանը բոլոր շահագրգիռ բժշկական կազմակերպություններին առաջարկել է միավորվել մեկ հարթակում՝  բժշկական պալատի նման, որպեսզի պաշտպանեն իրենց շահերը: Նոր կազմակերպության անունը առաջարկել է միասին ընտրել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է