«Մանուշակագույն օր». Ինչպես օգնություն ցույց տալ էպիլեպսիայի նոպայի ժամանակ

26 մարտի, 2018  18:00

Մարտի 26-ին աշխարհում նշում են «Մանուշակագույն օրը» (Purple Day)՝ Էպիլեպսիայի մասին իրազեկվածության բարձրացման օրը:

Այսօր մենք գիտենք, որ էպիլեպսիայի նոպան գլխուղեղի կեղեւի առանձին հատվածների՝ էպիլեպսիայի օջախի բոլոր նեյրոնների (նյարդային բջիջների) միաժամանակյա գրգռման հետեւանքն է: Նման հատվածի առաջացման պատճառ կարող է լինել գլխի վնասվածքը (օրինակ՝ ուղեղի ցնցումը), կաթվածը, մենինգիտը, ցրված սկլերոզը եւ շատ այլ պատճառներ: Հայտնի է նաեւ, որ էպիլեպսիայի նախահակվածությունը կարող է ժառանգաբար փոխանցվել:

Սա բավականին տարածված հիվանդություն է, որով աշխարհում տառապում է գրեթե 40 մլն մարդ: «ԲուժՆորությունները» թվարկել է էպիլեպսիայի նոպայի ժամանակ օգնություն ցուցաբերելու կանոնները, որոնց մասին արժի իմանալ:

Անհրաժեշտ է՝

- Համոզվել, որ շրջապատում սպառնացող գոծոններ չկան՝ շարժվող մեխանիզմներ, տաք կամ սուր առարկաներ:

- Մարդուն փափուկ իջեցնել հատակին, հարթ մակերեւույթին (եթե նա դեռեւս այնտեղ չէ):

- Գլուխը պահել, թույլ չտալ մի բանի դիպչի, գլխի տակ որեւէ փափուկ բան դնել:

- Պարանոցի շուրջ հագուստը թուլացնել, ակնոցը հանել:

- Հաշվել ժամանակը (ջղաձգումները սովորաբար 3 րոպեից ավելի չեն տեւում):

- Երբ ջղաձգումներն ավարտվում են, կարելի է մարդուն կողքի թեքել:

- Մարդուն մենակ մի թողեք նոպայից հետո, մինչեւ չհամոզվեք, որ հետո նա ինքնուրույն կհասկանա ինչ անել:

Անհրաժեշտ չէ՝

- Փորձել ատամները բացել: Սա ամենագլխավոր բանն է, որ պետք չէ անել: Ծամող մկաններն ամենաուժեղ մկաններն են: Կկոտրեք մարդու ատամները, կծակեք լեզուն: Հնարավոր է առարկայի կտորի կծելով պոկում, որով փորձել եք ատամները բացել՝ հետագայում դրա շնչուղիներ ընկնելու վտանգով: Գլխավորը՝ առանց որեւէ պոտենցիալ իմաստի:

- Փորձել ջղաձգումների մեջ մարդուն անշարժացնել:

- Փորձել արհեստական շնչառություն եւ սրտի փակ մերսում կատարել:

- Ջուր առաջարկել:

Արդյոք անհրաժե՞շտ է շտապ օգնություն կանչել՝

Թերեւս մեղք չի համարվի, քանի որ էպիլեպսանման նոպա կարող է առաջացնել նաեւ, օրինակ, դիաբետիկ որեւէ կոմայի սկսվելը:

Անպայման անհրաժեշտ է կանչել՝

- Ապարանջանի կամ այլ ԱյԴի-ի հայտնաբերման դեպքում, որը հիվանդության վրա լույս կսփռի (էպիլեպսիայի խանգարում չէ):

- Հղիության:

- Անընդմեջ երկրորդ նոպայի:

- 5 րոպեից ավելի երկար տեւած նոպայի:

- Եթե մարդը շատ ուշ է ուշքի գալիս կամ շնչառական խնդիրների դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի