• Latest news

Ինչո՞ւ է ռեստորաններում ու սրճարաններում հաճախ ճաշելը վտանգավոր առողջության համար

31 մարտի, 2018  16:47

Ռեստորաններում ու ֆասթֆուդերի ռեստորաններում հաճախ ճաշող մարդկանց օրգանիզմում ֆտալատների մակարդակը զգալիորեն ավելի բարձր է նրանց համեմատ, ովքեր տանն են ճաշում։ Այս մասին նախազգուշացնում են George Washington University եւ  University of California at Berkeley համալսարանների գիտնականները։

Ֆտալատները քիմիական միացություններ են, որոնք օգտագործվում են սննդամթերքի մշակման ու փաթեթների արտադրության մեջ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆտալատները կապակցված ենվերարտադրողական խանգարումների, հղիության բարդացումների ու առողջական այլ խնդիրների հետ։

Environment International ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 10 253 մարդու մասին տվյալներ։ Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ինչ սնունդ են նրանք ընդունել վերջին 24 ժամում ու որտեղ։ Ավելի քան 60 տոկոսը հայտնել է, որ սնվել է ոչ տանը։ Պարզվել է, որ սրճարանում ու ռեստորաններում ճաշողների մոտ, տանը ճաշողների համեմատ, ֆտալատների մակարդակը գրեթե 35 տոկոսով բարձր է։

Ամենառիսկային խումբը ռեստորաններում ու սրճարաններում սնվող դեռահասներն էին։ Ֆտալատների մակարդակը նրանց մեզում 55 տոկոսով գերազանում էր մնացած մասնակիցների ցուցանիշները։ Գիտնականները նշել են, որ տան պայմաններում պատրաստված կերակրատեսակները ֆտալատների վտանգավոր քանակություն չէին պարունակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է