• Latest news

Պանիրը, խնձորն ու յոգուրտը նվազեցնում է դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն

1 ապրիլի, 2018  11:39

Պանրի, յոգուրտի ու խնձորի կանոնավոր գործածումը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են Oxford University-ի գիտնականները։ Դիաբետից պաշտպանող մթերքների ցանկում նրանք ներառել են շագանակագույն բրինձը, խաղողը, հապալասը, կանաչ տերեւային բանջարեղենն ու ոչ յուղոտ կաթնամթերքը։ 

Իսկ ահա մսի ու կարտոֆիլի ավելցուկային քանակությունը, գիտնականների կարծիքով, կարող է բարձրացնել երկրորդ տիպի դիաբետի հավանականությունը։

Դիաբետի զարգացման տեսակետից ռիսկի խմբում գտնվողներին նախկինում ավելի ընդհանրական խորհուրդներ էին տալիս, օրինակ որ պետք է «15 տոկոսով ավելացնել սննդային մանրաթելերի ընդունումը» կամ «ազատվել մարմնի զանգվածի 5 տոկոսից»։ Հիմա այդ խորհուրդները ավելի որոշակի են դարձել, ու դրանք ներառում են որոշակի մթերքներ, այլ ոչ թե մթերքներում պարունակվող նյութերի անհասկանալի անուններ, չէ ՞որ «մարդիկ սնվում են մթերքներով, այլ ոչ թե նուտրիենտներով» շեշտում են գիտնականները։ Մարդու համար շատ ավելի հասկանալի է, երբ խորհուրդներում նշվում են հենց մթերքների անունները, այլ ոչ թե գիտական տերմիններ։

Եվ այսպես, դիաբետի կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ավելի շատ ամբողջահատիկ մթերքներ, մրգեր, բանջարեղեն, հատկապես խնձոր, խաղող, հապալաս, ու կանաչ տերեւավոր բանջարեղեն ։ Մարդկանց խորհուրդ է տրվում նաեւ շատ կաթնամթերք՝ հատկապես յոգուրտ ու պանիր գործածել։ Ընդ որում սննդակարգում պետք է նվազագույնի հասցնել կարմիր ու վերամշակված միսը, քաղցր ըմպելիքները, կարտոֆիլն ու չիպսերը, նաեւ սպիտակ հացի ու սպիտակ բրնձի նման ռաֆինացված ածխածինները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է