• Latest news

Լավատես մարդիկ ավելի առողջ սիրտ ունեն․ հետազոտություն

31 մարտի, 2018  23:44

Լավատես մարդիկ ավելի առողջ սիրտ ունեն ու ընդհանուր առմամբ նվազ հակված են սրտանոթային հիվանդությունների ։ Այս մասին ասվում է University of Illinois համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMJ Open ամսագրում։

Այդ հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են լատինաամերիկյան ծագում ունեցող 4900 ամերիկացիների տվյալները։ Գիտնականների կարծիքով՝ այդ խումբն ավելի խոցելի է, քանի որ ոչ բոլորը գիտեն անգլերեն, իսկ իսպանալեզու բժշկի գտնելը այնքան էլ հեշտ չէ։

Հետազոտության մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ նրանց մարմնի զանգվածի գործակցի, շարժունակության, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի, արյան ճնշման մակարդակի։ Նրանց լավատեսության մակարդակը չափվել է հատուկ թեստի օգնությամբ։

Պարզվել է, որ լավատես մարդիկ զգալիորեն ավելի քիչ են բողոքում սրտից․ նրանք, ովքեր հաճախ են լավ տրամադրություն ունենում, ավելի առողջ սիրտ ունեն։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ առայսօր չկային հստակ տվյալներ հոգեբանական վիճակի ու սրտի վիճակի կապի մասին։ Սակայն անցկացված փորձը ցույց է տվել միանգամայն հստակ փոխադարձ կապի առկայություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել