• Latest news

Շոկոլադե կաթնային շեյքը վտանգավոր է անոթների առողջությանը. գիտնականներ

2 ապրիլի, 2018  18:20

Շոկոլադե կաթնային շեյքը կարող է անոթների առողջության համար շատ վտանգավոր լինել. եթե մարդը խմի այդպիսի թեկուզ մեկ ըմպելիք կամ ուտի ճարպի մեծ պարունակությամբ մեկ ճաշատեսակ, դա անոթներում եւ արյան կարմիր բջիջներում անառողջ փոփոխություններ կառաջացնի:

Ինչպես պարզաբանել է Augusta University's Medical College of Georgia-ից բժիշկ Ջուլյա Բրիթեյնը, արյան կարմիր բջիջները սկզբնապես հարթ են, բայց եթե մարդը յուղոտ սնունդ է օգտագործում, այս բջիջների վրա յուրատեսակ «սեպեր» են առաջանում: Եթե մարդն առողջ է եւ ընդհանուր առմամբ ճիշտ է սնվում, այս փոփոխությունները ժամանակավոր բնույթ կունենան: Սակայն եթե նա մշտապես յուղոտ սնունդ է օգտագործում, հետեւանքները կարող են անմխիթար լինել:

Փորձարկման ընթացքում 10 առողջ կամավորները խմել են կաթնային կոկտեյլ՝ պատրաստված յուղոտ կաթով, հարած սերուցքով, պաղպաղակով: Ըմպելիքը պարունակում էր 80 գրամ ճարպ եւ 1000 կալորիա: Կամավորների կողմից կոկտեյլը խմելուց 4 ժամ հետո, կատարվել է անոթների վիճակի անալիզ: Պարզվել է, որ անոթները դժվարությամբ են ընդարձակվել, իսկ արյան որոշ կարմիր բջիջներ ձեւափոխվել են (ավելի սրաձեւ են դարձել, նորմայում դրանք հարթ են):

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ արյան կարմիր բջիջների ձեւի փոփոխությունները կապված են իմունային պատասխանի հետ: Իսկ նման իմունային ռեակցիան կարող է  սիրտ-անոթային հիվանդություններ առաջացնել: Եվ եթե առողջ մարդու մոտ նկարագրված փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում, դա չի նշանակում, որ չարժի զգուշանալ կուտակման էֆեկտից: Ի դեպ, կաթնային կոկտեյլն առաջացրել է նաեւ միելոպերօքսիդազայի մակարդակի բարձրացում՝ էնզիմ, որը կապված է ոչ առաձգական անոթների  եւ սրտի նոպաների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել