• Latest news

Գիտականորեն ապացուցված է՝ «Վամպիրային թերապիան» կօգնի երիտասարդանալ

6 մայիսի, 2014  13:48

Երիտասարդ արյան փոխներարկումը տարեցներին կարող է օգնել նրանց հաղթել ծերությանը։  Թեեւ դա կարծես վամպիրների մասին սարսափելի պատմություններ է հիշեցնում, բայց դրա վերաբերյալ գիտական ապացույցներ կան, նույնիսկ երկուսը։ Սակայն, առայժմ փոխներարկման արդյունավետությունը հաստատվել է միայն մկների մոտ։ 

Ըստ բրիտանական The Telegraph թերթի՝ երկու զուգահեռ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդ արյան փոխներարկումը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը, եւ նույնիսկ հնարավոր է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը։ Երիտասարդ արյունը «վերալիցքավորում է» ուղեղը,  ձեւավորում արյունտար նոր անոթներ, բարելավում է հիշողությունը եւ մեծացնում սովորելու հնարավորությունը, պարզել են գիտնականները։

«Այն պետք է մեզ ավելի առողջ ապագայի հույս ներշնչի»,- ասել է Հարվարդի համալսարանի Ցողունային բջիջների եւ ռեգեներատիվ կենսաբանության ամբիոնի ներկայացուցիչ Դուգ Մելթոնը։

Ըստ գիտնականների՝ GDF11 անունով կոդավորված սպիտակուցը, որը պատասխանատու է ուղեղի եւ մկանների գործունեության համար, մեծ քանակությամբ առկա է երիտասարդ մարդկանց եւ կենդանիների արյան մեջ, բայց տարիքին զուգընթաց, այն աստիճանաբար անհետանում է։  Հարվարդի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ առողջ սպիտակուցների ներարկումները  կարող են վերականգնել մկների վնասված սիրտը եւ զգալիորեն երիտասարդացնել այն։

 Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ GDF11 սպիտակուցի մակարդակի ավելացումը ծեր մկների արյան մեջ բարելավում է բոլոր օրգանների գործունեությունը։ Առաջիկա երկու - երեք տարիների ընթացքում գիտնականները հույս ունեն հետազոտություններ կատարել ոչ միայն կրծողների, այլեւ մարդկանց վրա։ Melton-ի գործընկերը՝ պրոֆեսոր Լի Ռուբինը, ենթադրում է, որ GDF11 կամ դրա հիման վրա ստեղծված դեղամիջոցը կարող է հաղթել նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությանը։

Նման կարծիքի են նաեւ  դոկտոր Սայլ Վիլյեդան Սթենֆորդ համալսարանի բժշկական դպրոցից։ Վիլյեդան եւ իր գործընկերները նույնպես իրականացրել են ուսումնասիրություն մկների վրա, եւ երեք շաբաթվա ընթացքում 18-ամսական կրծողներին արյան ութ ներարկումներ են կատարվել, ու այդ ներարկումները վերցված են եղել իրենց 3-ամսական «ընկերներից»։ Այս «թերապիայի» արդյունքում ծեր մկները զգալիորեն բարելավել են իրենց հիշելու եւ սովորելու կարողությունները։

Բացի այդ գիտնականները ամրագրել են նաեւ մկների ուղեղի կառուցվածքային, մոլեկուլային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ։ Մասնավորապես հիպոկամպում ձեւավորվել են նոր նյարդային կապեր, որոնք ներգրավված են երկարաժամկետ հիշողության ձեւավորման մեջ։ Այս ներարկման ժամանակ հին արյունը ոչ մի ազդեցություն չի ունեցել։

«Մենք ցույց ենք տվել, որ ուղեղի գործունեության տարիքային գոնե մի քանի խանգարումներ հնարավոր է վերականգնել», - գիտնականին մեջբերել է The Telegraph-ը։ Ըստ Վիլյեդայի այս ուսումնասիրությունը կարող է խթան հանդիսանալ Ալցհեյմերի հիվանդության բուժմանը նպաստող նոր մեթոդներ զարգացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել