• Latest news

Հակաբիոտիկների ընդունումը կարող է երեխային ալերգիկ դարձնել․ հետազոտություն

3 ապրիլի, 2018  23:48

Հակաբիոտիկներ ու անտացիդներ ընդունած երեխաները ավելի հաճախ են ապագայում բախվում ալերգիաների ու էկզեմաների։ Այս մասին նշված է Unifirmed Services University of the Health Sciences համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են  JAMA Pedriatrics ամսագրում։

Վերջին տարիներին գիտնականները երեխաների շրջանում ալերգիայի կտրուկ աճ են արձանագրում, ընդ որում՝ մեծ տարածում է ստանում սննդային ալերգիան։ Ամերիկացի գիտնականների հետազոտությունը նորից ցույց է տալիս, որ աղիքային մանրէների նուրբ հավասարակշռությունը, որը փոխվում է թե՛ հակաբիոտիկների, թե՛ անտացիդների ազդեցությամբ,  մարդու ընդհանուր առողջության ու մասնավորապես իմունիտետի բանալին է։ Հենց այդ պատճառով էլ, հետազոտողների կարծիքով, հակաբիոտիկները ու անտացիդները պետք է երեխաներին նշանակվեն միայն լուրջ անհրաժեշտության դեպքում, իսկ կանխարգելիչ նպատակներով այդ դեղամիջոցները երեխաներին տալը կտրականապես սխալ է։

Ալերգիան իմունային համակարգի սխալ արձագանքն է որոշ՝ միանգամայն անվնաս գրգռիչների, օրինակ՝ ծաղկափոշու կամ որոշ սննդամթերքների հանդեպ։ Չնայած որոշ հետազոտողներ հիմա ենթադրում են, որ ալերգիայի մի շարք տեսակներ կարող են զարգանալ նույնիսկ մինչեւ երեխայի ծնվելը, բայցեւայնպես, այդ խնդիրը հիմնականում ծնվելուց հետո է դրսեւորվում։ Հիմա ավելի շատ տվյալներ կան այն մասին, որ ալերգիայի հավանականությունը կարող է մեծանալ մանկության տարիներին որոշ դեղամիջոցների գործածման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է