• Latest news

Ինչպե՞ս տարբերակել որակյալ շոկոլադե կոնֆետը կեղծվածից. 5 պարզ փորձարկում

3 ապրիլի, 2018  15:32

Այսօր շուկայում շատ են անորակ շոկոլադե կոնֆետները, որոնց մեջ կակաոյի քերուկի փոխարեն՝ կակաոյի փոշի է, իսկ կակաոյի յուղի փոխարեն՝ էժանագին արմավի յուղ: Այսպիսի շոկոլադը եթե նույնիսկ վնասակար չէ, ապա, ի տարբերություն բարձրորակի, օգտակար էլ չէ, պնդում է Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նա ներկայացրեց մի քանի պարզ փորձարկումներ, որոնք տնային պայմաններում կարող են օգնել լավ շոկոլադը վատից տաբերակելուն:

  1. Կոնֆետն ափի մեջ սեղմեք

Կակաոյի յուղը հալչում է արդեն Ցելսիուսի 30 աստիճան ջերմաստիճանի դեպքում, մինչդեռ արմավի յուղը սկսում է հալչել 40 եւ բարձր ջերմաստիճանում: Եթե կոնֆետը ձեր ափի մեջ սեղմեք, եւ այն արագ հալչի, ապա նշանակում է՝ դրա մեջ, ավելի շուտ, իսկապես կակաոյի յուղ է:

  1. Կոնֆետը գցեք կաթով բաժակի մեջ

Եթե շոկոլադե կոնֆետի բաղադրության մեջ կակաոյի յուղ է եւ կակաոյի քերուկ, այն արագ կխորասուզվի սովորական կաթի բաժակի մեջ: Իսկ փոշուց եւ բուսական այլ յուղերից պատրաստված ցածրորակ կոնֆետը «կլողա» կաթի մակերեւույթին:

Դավիթ Պիպոյանը նախազգուշացնում է, որ այս փորձարկման անցկացումը պետք է կատարել հատկապես կաթով, ջուրն այս գործում չի համապատասխանում:

  1. Կոնֆետը դրեք սառցախցիկի մեջ

Լավ, իսկական շոկոլադը սառցախցիկում սպիտակում է, իսկ վատ կամ կեղծված կոնֆետի գույնը, ավելի շուտ, չի փոխվի:

  1. Գնահատեք շոկոլադի արտաքին տեսքը

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ լավ շոկոլադը փայլում է, մինչդեռ ցածրորակ շոկոլադե կոնֆետները, որոնց մեջ կակաոյի յուղ եւ կակաոյի քերուկ չկա, անփայլ են:

  1. Ի վերջո, բաղադրությունը կարդացեք

Կոնֆետների մեծ մասի փաթեթի վրա արտադրողները միանգամայն ազնվորեն նշում են բաղադրությունը: Ճիշտ է, սպառողների մեծ մասը այն երբեք չի կարդում: Փորձագետի խոսքով՝ լավ շոկոլադի մեջ ընդամենը երեք բաղադրիչ կա՝ կակաոյի քերուկ, կակաոյի յուղ եւ շաքար: Վատորակի մեջ կակաոյի քերուկի փոխարեն՝ լավագույն դեպքում կակաոյի փոշի է, իսկ կակաոյի յուղի փոխարեն՝  էժանագին բուսական յուղեր: Քանի որ արմավի յուղը շատ էժան է, շատ արտադրողներ գերադասում են հենց դա օգտագործել, իսկ փաթեթի վրա նշում են՝ «բուսական յուղ»:

Ինչպես ընդգծեց մասնագետը, լավ շոկոլադը ցածրորակից գրեթե կրկնակի թանկ է, սակայն բազմակի ավելի օգտակար է: Ուստի ավելի լավ է շոկոլադ հազվադեպ ուտել, սակայն ամենալավն ընտրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել