• Latest news

Աուտիզմով ու ուշադրության դեֆիցիտի համախտանիշով տառապող երեխաները հաճախ այլ հոգեկան խնդիրներ էլ են ունեն․ գիտնականներ

4 ապրիլի, 2018  18:42

Աուտիզմով ու ուշադրության դեֆիցիտի համախտանիշով տառապող երեխաները շատ հաճախ տառապում են նաեւ տագնապի զգացումով,  փոփոխական տրամադրությամբ ու հոգեկան այլ խնդիրներով։ Այս մասին հայտնում են Քենեդիի ինստիտուտի մասնագետները, որոնք վերլուծել են աուտիկ սպեկտրի խանգարում (PAC) ունեցող 6-17 տարեկան 3319 երեխաների տվյալներ:

1503 երեխա (45,3 տոկոս) նաեւ ուներ ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշ (ՈՒԴՀՀ): Գիտնականներին հետաքրքրում էր այդ երեխաների շրջանում տրամադրության ու տագնապային խանգարումների տարածվածությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ PAC  եւ ՈՒԴՀՀ ունեցող երեխաների շրջանում տագնապային խանգարումների հավանականությունը 2,2 անգամ բարձր էր, իսկ տրամադրության խանգարումների  հավանականությունը՝ 2,7 անգամ։ Հիմնականում տրամադրության խանգարումներից ու տագնապային խանգարումներից տուժում էին PAC  եւ ՈՒԴՀՀ ունեցող ավագ տարիքի երեխաները։ Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչպես կարելի է բացատրել ստացված արդյունքները, սակայն շեշտում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

Ի դեպ, Հյուսիսարեւմտյան համալսարանի աշխատակիցները պարզել են, որ երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը կարելի է կանխորոշել նրա մոր գոտկատեղի ծավալով։ Այն կանայք, ովքեր մինչեւ հղիությունը գոտկատեղի չափից մեծ ծավալ  ունեն, ավելի հաճախ են լույս աշխարհ բերում աուտիկ երեխաների։ Մասնագետների խոսքով, պատճառը օրգանիզմում առկա բորբոքումն է, որը ինչպես գիտեք, կապված է թե՛ ճարպակալման, թե՛ աուտիզմի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել