• Latest news

Հղիությունից առաջ հիպերտոնիան բարձրացնում է վիժման վտանգը

4 ապրիլի, 2018  15:37

Մինչեւ հղիությունը հիպերտոնիայով տառապող երիտասարդ կանանց մոտ  վիժելու վտանգն ավելի բարձր է նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հղիության ընթացքում արտահայտված հիպերտոնիա չեն ունենում։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները։

Գիտնականները վերլուծել են 1228 կանանց տվյալներ, որոնք արդեն մեկ կամ երկու վիժում են ունեցել ու նորից են փորձել հղիանալ։ Հետազոտող Էնրիկե Շիստերմանը՝ US National Institute of Child Health and Human Development  ինստիտուտից, նշում է, որ իրականացվել է եզակի հետազոտություն, որն առաջին անգամ ցույց է տվել, որ վիժման պատճառ կարող է լինել ոչ միայն հղիության ընթացքում դրսեւորվող հւպերտոնիան, այլեւ մինչեւ հղիությունը զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների առկայությունը։

Հետազոտությանը  մասնակցած  կանանց ճնշումը երկու անգամ չափել են՝ երբ նրանք փորձում էին հղիանալ ու հղիության սկզբում։ 6 ամսվա ընթացքում հղիացած 797 կանանց շուրջ մեկ քառորդը վիժել է։ Մինչեւ հղիանալը եւ հղիության սկզբում գրանցված զարկերակային ճնշումը ռիսկի կարեւոր գործոն է որակվել։ Որքան բարձր էր ճնշումը, այդքան ավելի մեծ էր վիժման հավանականությունը։

Զարկերակային դիաստոլիկ ճնշման յուրաքանչյուր 10 կետով բարձրանալուն զուգահեռ՝ վիժելու հավանականությունը բարձրանում էր 18 տոկոսով։ Միջին զարկերակային ճնշման՝ յուրաքանչյուր 10 կետով բարձրանալու դեպքում վիժելու հավանականությունը աճում էր 17 տոկոսով։ Մասնագետները համոզված չեն, որ ճնշման բարձրացման ու վիժման միջեւ պատճառահետեւանքային կապ կա, բայց կարծում են, որ ճնշման բարձրացումը առողջական այլ խնդիրների առկայության նշան է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել