• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել դոֆամինային բջիջների պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ

5 ապրիլի, 2018  11:51

Նոր հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Journal of Alzheimer's Disease ամսագրում, գիտնականները փոխկապվածություն են հայտնաբերել գլխուղեղում դոֆամինային բջիջների պակասի եւ նոր հիշողություններ ձեւավորելու ուղեղի ունակության միջեւ: Այս հայտնագործությունը, հավանաբար, կօգնի մշակել Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի ախտորոշման ու բուժման նոր միջոցներ:

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է: Այս հիվանդությունն ախտահարում է կարճաժամկետ հիշողությունը, իսկ այնուհետեւ՝ նաեւ երկարաժամկետը: Հետազոտողները 3Tesla կոչվող սարքի միջոցով սքանավորել են 51 առողջ մարդու, չափավոր կոգնիտիվ խանգարումներով 30 կամավորների եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 29 հիվանդների գլխուղեղը:

Նրանք պարզել են, որ հիպոկամպի (գլխուղեղի հիշողության կենտրոնը) աշխատանքը կախված է կափարիչի վենտրալ հատվածի բջիջների խմբից, որոնք դոֆամին են արտադրում: Եթե դոֆամին արտադրող բջիջներն անբավարար են, կոգնիտիվ ֆունկցիաները վատթարանում են: Բացի այդ՝ կափարիչի վենտրալ հատվածի չափերը փոքրանում են, ինչը հեշտ է նկատել ուղեղը սքանավորելու ժամանակ:

Մասնագետները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի նոր թեստ մշակել Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է