• Latest news

Դեմքին ու մարմնին անցանկալի մազեր ունեցող բոլոր կանայք պետք է ստուգեն պոլիկիստոզի առկայությունը․ Endocrine Society

7 ապրիլի, 2018  23:14

Բոլոր կայանց, ում դեմքին կամ մարմնին անցանկալի մազեր են աճում, խորհուրդ է տրվում ստուգել ձվարանների պոլիկիստոզի համախտանիշի ու առողջական այլ խնդիրների առկայությունը։ Նման ռեկոմենդացիա է պարունակում մանկածին տարիքի կանանց մոտ հիրսուտիզմի ախտորոշման ու բուժման մասին նոր ուղեցույց ձեռնարկը, որը պատարստել է Էնդոկրինոլոգիական միությունը։ Այս փաստաթուղթը 2008-ից հետո առաջին անգամ է թարմացվել, ու այն հրապարակվելու է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրի ապրիլյան համարում։

Հիրսուտիզմը վիճակ է, որի դեպքում դիտարկվում է չափազանց մեծ քանակության մազերի աճ մարմնի այն հատվածներում, որտեղ դրանց քանակը պետք է նվազագույն լինի։ Էնդոկրինոլոգ Քեթրին Մարթինը՝ Massachisetts General Hospital հիվանդանոցից, նշել է, որ կնոջ դեմքին կամ մարմնի վրա ավելորդ մազերը ոչ միայն էսթետիկ խնդիր են, այլեւ կարող են վկայել առողջական խնդիրների մասին։ Դրա համար էլ այդ խնդիրները պետք է հայտնաբերել ու բուժել։

Հիրսուտիզմ հանդիպում է կանանց 5-10 տոկոսի մոտ։ Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը, որն առաջացնում է անպտղություն ու նյութափոխանակության խանգարում, համարվում է դրա առաջին պատճառներից մեկը։ Էնդոկրինոլոգիայի միության փորձագետները հիրսուտիզմով տառապող բոլոր կանանց առաջարկում են արյան անալիզներ հանձնել ու ստուգել անդրոգենները ՝ տեստորսերոն ու տղամարդկանց այլ հորմոնների քանակը ։ Բոլոր կանանց օրգանիզմում էլ կա տղամարդկանց հորմոնների փոքր քանակություն, սակայն դրանց մակարդակը, որպես կանոն, բարձրանում է Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշով կամ մազերի ավելորդ աճ առաջացնող այլ վիճակներով տառապող կանանց մոտ։

Հղիություն չծրագրող կանանց դեպքում ձվարանների պոլիկիստոզի բուժման համար առաջին հերթին նշանակում են օրալ հակաբեղմնավորիչներ։ Սակայն հարկ է հիշել, որ տվյալ դեղամիջոցների գործածումը հնարավոր է միայն խորը երակների թրոմբոզի կամ թոքային զարկերակի էմբոլիայի զարգացման վտանգի բացակայության դեպքում ։

Բացի դրանից, այն կանանց, որոնք հիրսուտիզմից բացի տառապում են նաեւ ճարպակալումով, խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվություն ու առողջ, չափավոր սնունդ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քաշի կորուստը հանգեցնում է մազերի աճի թեթեւակի նվազման։ Առողջ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները նույնպես օգտակար են Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշով տառապող կանանց համար։

Հիրսուտիզմի մյուս ախտանշանների շարքում Մայո կլինիկան աանձնացնում է․

  • Ձայնի տեմբրի նվազում
  • Ճաղատացում
  • Ակնե
  • Մկանային զանգվածի աճ
  • Ծլիկի մեծացում

Ձվարանների պոլիկիստոզից բացի՝ այս վիճակը կարող է պայմանավորված լինել նաեւ Քուշինգի համախտանիշով, մակերիկամների բնածին հիպերպլազիայով, որոշ դեղամիջոցներով, նաեւ ձվարանների ու մակերիկամների ուռուցքներով։ Դրա համար էլ նման ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, դրանց իսկական պատճառը պարզելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել