• Latest news

Մինչեւ դեռահասության տարիքը նիհարելը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի հավանականությունը

7 ապրիլի, 2018  19:18

Դիաբետի առաջացման բարձր ռիսկը չի սպառնում ավելորդ քաշ ունեցող այն երեխաներին, որոնք հասցրել են նիհարել մինչեւ դեռահասության տարիքը՝ 12-13 տարեկան։ Այս մասին հայտնում են Կոպենհագենի համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ մինչեւ 13 տարեկան նիհարածների համար մեծ տարիքում դիաբետի առաջացման ռիսկը գրեթե նույնքան է կազմում, որքան երբեւէ ավելորդ քաշ չունեցածների շրջանում։ Իսկ գեր երեխաների շրջանում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունն ավելի բարձր է։ Ավելին, 2-րդ տիպի դիաբետ սկսել են հաճախ հայտնաբերել նաեւ երեխաների մոտ, չնայած այն նախկինում համարվում էր բացառապես մեծահասակների հիվանդություն։

Գիտնականների խոսքով՝ մանկության տարիներին ու դեռահասության տարիքում ավելորդ քաշի առկայությունը շատ վտանգավոր է, հետեւաբար նիհարելը շատ կարեւոր է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե տղաները ունեցել են ավելորդ քաշ 7 տարեկանում, բայց նիհարել են մինչեւ 13 տարեկանը, ապա մեծ տարիքում դիաբետին բախվելու հավանականությունը նրանց դեպքում նույնքան է եղել, որքան ի սկզբանե նիհար տղաների մոտ։

Բայց ինչո՞ւ է այդքան կարեւոր հենց դեռահասության տարիքը։ Գիտնականների կարծիքով՝ դա կապակցված է այն բանի հետ, որ դեռահասության տարիքում աճում է ինսուլինի հանդեպ կայունությունը, ինչը պուբերտատի բնական հետեւանքն է։ Մկանները ու այլեւս այդքան լավ չեն գործածում ինսուլինը, դրա համար էլ նրանց ավելի մեծ քանակության ինսուլին է պետք լինում այդ նույն աշխատանքի իրականացման համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է