• Latest news

Սրտաբան․ Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը դեռ շատ բարձր մակարդակի վրա է

7 ապրիլի, 2018  12:54

Յուրաքանչյուր մարդ կարող է իր զգալի ավանդն ունենալ իր ու իր մտերիմների առողջության որակի ապահովման գործում։ Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային ախտորոշման բաժնի ղեկավար Տիգրան Աստվածատրյանը։

Նրա խոսքով, շատերն են լսել առողջ կենսակերպի մասին, բայց քչերն են իրոք պատրաստ հետևել այդ սկզբունքին։

«Դա ոչ միայն առողջապահության ոլորտի պատասխանատուների, այլև հենց մեր խնդիրն է։ Ցավոք, ես որպես սրտաբան պետք է խոստովանեմ, որ դա ծայրահեղ բարդ հարց է»,- պարզաբանել է Աստվածատրյանը։

Միաժամանակ,  ինչպես նա նշել է, վերջին տարիներին Հայաստանի առողջապահության նախարարությունը բավականին ակտիվ ու բեղուն աշխատանք է իրականացնում այդ ոլորտում։ Ընդ որում սրտաբանը շեշտել է, որ չնայած դրան, Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության տոկոսը՝ եվրոպական շատ երկրների համեմատ, դեռ բավականին բարձր մակարդակի վրա է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է