• Latest news

Ուղեղային նոր իմպլանտը մարդու հիշողությունը բարելավում է

9 ապրիլի, 2018  23:49

Ամերիկացի գիտնականները գիտական նախագիծ են ավարտել, որի գլխավոր խնդիրն էր մարդկային հիշողության մեծացումն ու ուժեղացումը: Հետազոտության արդյունքները որոշակի լավատեսություն են ներշնչում:

Առաջին փորձարկվողներն են դարձել Բրիտանական Ուեյք Ֆորեսթ բժշկական կենտրոնի էպիլեպսիայով տառապող հիվանդները, որոնք արդեն ունեին իմպլանտացված էլեկտրոնային սարքավորում եւ մասնակցել էին բարդ փորձերի: Բոլորին հաջողվել է նոր տեխնոլոգիայի միջոցով  բարելավել կարճաժամկետ հիշողության աշխատանքը:

Փորձի ընթացքում հիվանդները խաղացել են համակարգչային պարզ խաղեր, որոնք հիմնված էին հիշողության մարզման վրա՝ մտապահել իրերի տեսքը, տեղադրությունը, համադրությունները եւ այլն: Գիտնականներն այդ ընթացքում հաշվարկում էին մշտական հիշողությունների ձեւավորման համար պատասխանատու հիպոկամպի հատվածի շուրջ նեյրոններից ստացվող ազդանշանները: Նրանք կազմել են նեյրոնների պատտերնները, որոնք համապատասխանել են խաղերում լավագույն արդյունքներին:

Այնուհետեւ, երկարատեւ ընդհատումից հետո, երբ հիվանդների հիշողությունից տվյալները գրեթե անհետացել էին, նրանց հանձնարարել են նույն խաղերը խաղալ: Սակայն այս անգամ հատուկ սարքավորման միջոցով հիվանդների ուղեղը խթանվում էր էտալոնային պատտերնների համաձայն: Արդյունքում՝ կարճաժամկետ հիշողության աշխատանքը բարելավվել է 37 տոկոս դեպքերում, իսկ երկարաժամկետը՝ 35 տոկոս դեպքերում 75 րոպեից սկսած եւ ավելի: Հիվանդները, որոնք օրվա ընթացքում մոռանում էին պատառաքաղից ինչպես օգտվել, իրենց հիշողությունը մեկ երրորդով բարելավել են:

Հետազոտության առաջատար հեղինակ Ռոբերտ Հեմփսոնը պնդում է, որ իրենց առջեւ դրված է տեղեկությունը անմիջապես մարդու ուղեղում գրանցելու խնդիրը: Կամ հին հիշողությունները նորերով փոխարինելը: Այս փուլում տեխնոլոգիան նախատեսված է զուտ բժշկական նպատակների համար՝ սովորել խթանել Ալցհեյմերի եւ դրա նման հիվանդություններով հիվանդների ուղեղի տարբեր հատվածների աշխատանքը: Որպեսզի մարդիկ կարողանան հաղթահարել տկարությունը, առողջանան, այլ ոչ թե վերածվեն գլխի մեջ հիշողության չիպեր կրող կիբորգների:

«Գիտնականներն առաջին անգամ կարողացել են նույնականացնել հիվանդի ուղեղում հիշողության բջջային կոդը կամ պատտերնը եւ այդ կոդն, ըստ էության, գրանցել, որպեսզի գոյություն ունեցող հիշողությունն ավելի արագ աշխատի: Սա հիշողության կորստի պոտենցիալ բուժման համար առաջին կարեւոր քայլն է»,- ասում է նախագծի գլխավոր հետազոտող Ռոբերտ Հեմփսոնը:

Գիտնականներին ֆինանսավորում է տրամադրել DARPA-ն (Պաշտպանական հեռանկարային հետազոտական մշակումների գործակալություն), որը հույս ունի, որ նման աշխատանքը կօգնի հիշողության կորստով զինվորներին, որն առաջացել է գլխի ծանր վնասվածքից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել