• Latest news

Բյուջեն փակում է ուռուցքաբանության պահանջների միայն 15-20%. Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

9 ապրիլի, 2018  17:31

Հայաստանի պետական բյուջեից ուռուցքաբանության պահանջների համար տրամադրվում է 900 մլն դրամ. այս գումարը փակում է միայն պահանջների մոտ 15-20 տոկոսը, իսկ մնացյալ ամեն ինչի համար ստիպված են վճարել հիվանդները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Նրա խոսքով՝ վիրաբուժական բուժման, ճառագայթային թերապիայի եւ քիմիաթերապիայի արժեքն ամբողջությամբ փակելու համար անհրաժեշտ է ուռուցքաբանության պահանջների համար հատկացնել տարեկան 7-8 մլրդ դրամից ոչ պակաս:

Մասնագետներից շատերի կարծիքով՝ Հայաստանում հասանելի է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մեծ մասը, միայն որոշ բացառություններով, իսկ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայտնի մասնագետների ու կլինիկաների հետ համագործակցությունը Հայաստանում բուժումը նոր մակարդակի է բարձրացնում: Չնայած Հայաստանում ախտորոշման եւ բուժման արժեքը շատ ավելի ցածր է, քան Արեւմուտքում, քաղաքացիները մեծ մասը, սակայն, ինչպես նախկինում, չի կարող այն իրեն թույլ տալ եւ սկսում է արտասահմանում անվճար բուժման հնարավորություններ փնտրել:

Մյուս կողմից՝ ինչպես նշեց բժիշկ Տանանյանը, նրանք, ովքեր դա կարող են իրենց թույլ տալ, նույնպես նախընտրում են բուժման նպատակով արտասահման մեկնել: Նրա խոսքով՝  սա, սակայն, տեղի է ունենում ամբողջ աշխարհում. Հայաստանից մեծահարուստները ձգտում են բուժվելու մեկնել Գերմանիա, Գերմանիայից՝ ԱՄՆ, եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել