• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթելու հավանականությունը մկանային զանգվածի՞ց է կախված

10 ապրիլի, 2018  10:49

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթելու կնոջ հնարավորությունները կախված են նրա մկանային զանգվածից. կնոջ մկանները որքան շատ են, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կառողջանա: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է JAMA Oncology ամսագրում:

Երբ մարդիկ վատ են զգում, սկսում են նիհարել, եւ քաշի կորստի մեծ մասը բաժին է ընկնում հենց մկաններին: Մկանային զանգվածը փոքրանում է ծերացմանը համաչափ: Հիմա գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մկանային փոքր զանգվածը կարող է ազդել քրոնիկական հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի ելքի վրա:

Կրծքագեղձի քաղցկեղի զոհերի եւ մկանային զանգվածի վերաբերյալ նախորդ հետազոտություններն անցկացվել են առավել բարձիթողի ուռուցքներով կանանց մասնակցությամբ: Մինչդեռ հիմա գիտնականների ուշադրությունը կենտրոնացել է ավելի երիտասարդ կանանց վրա՝ պակաս զարգացած քաղցկեղով: Պարզվել է, որ նույնիսկ այս խմբում մկանային զանգվածը որքան փոքր է եղել, այնքան ավելի վատթար էին վերապրելու հնարավորությունները:

Հետազոտությանը մասնակցել է 3241 կին, որոնց 2-րդ եւ 3-րդ փուլի կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել 2000 թվականի հունվարից 2013-ի դեկտեմբեր ժամանակահատվածում: Դիտարկումները ցույց են տվել, որ մեծ մկանային զանգվածը կանանց վերապրելիությունը մեծացրել է անկախ քաղցկեղի փուլից եւ տարիքից: Իսկ անբավարար մկանային զանգվածը, մյուս կողմից, մեծացրել է մահվան հավանականությունը՝ նույնպես անկախ տարիքից եւ հիվանդության բարձիթողի վիճակից:

Դեռեւս չկա այն հարցի միանշանակ պատասխանը, թե մկանային զանգվածը ինչպես եւ ինչու է օգնում հիվանդության հաղթահարմանը: Սակայն բացառված չէ, որ դա կապված է հենց այն հանգամանքի հետ, թե քաղցկեղն ինչպես է ազդում մկանային հյուսվածքի վրա: Դրանից բացի, ուռուցքների հետ կապված բորբոքումները կարող են նպաստել մկանների ծավալի փոքրացմանը եւ օրգանիզմում ճարպի ավելացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել