• Latest news

Ֆիզկուլտուրան կփրկի՞ սրտի բնածին հիվանդություններ ունեցողների կյանքը

9 ապրիլի, 2018  21:31

Ինտենսիվ մարզանքը եւ սպորտով զբաղվելը զգալիորեն նվազեցնում են ինֆարկտի, իշեմիայի եւ սրտի անսպասելի կանգի զարգացման հավանականությունը անգամ սրտի ժառանգական հիվանդություններ ունեցողների մոտ: Այս մասին Circulation ամսագրում հրապարակված հոդվածում նշում են սրատաբանները:

«Մարդիկ չպետք է հրաժարվեն ցանկացած վարժություններից եւ սպորտից, եթե նրանց մոտ կան մուտացիաներ, որոնք նրանց գենետիկորեն նախատրամադրված են դարձնում սրտի հիվանդությունների զարգացմանը: Եվ հակառակը՝ եթե անգամ չունեք, շարունակեք մարզանք անել:

Ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրահանգման, ինչը եւ ակնկալում էինք. եւ գեները, եւ շրջակա միջավայրը ազդում են մեր առողջության վրա», — ասել է Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ) Էրիկ Ինգելսոնը:

Կաթվածների, ինֆարկտների եւ իշեմիայի զարգացման հավանականությունը, ինչպես վերջերս են հայտնաբերել գիտնականները, կապված է խոլեստերինի արտադրությունը, զարկերակների պատերի ճկունությունը եւ այլ գործընթացներ, որոնք անմիջականորեն կապված են արյունատար անոթների խցանման եւ նեղացման, եւ ծանրաբեռնվածությանը եւ սթրեսին սրտի արձագանքի հետ, կառավարող գեներում որոշակի  մանր մուտացիների առկայությունից:

Ինչպես նշում է Ինգելսոնը, այս գեները կրողներին բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ չբաղվել պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ սպորտով:

2006-2010 թվականներին անցկացված UK Biobank նախագծի շրջանակում հավաքված տվյալները վերլուծելով, բրիտանական կենսաբանները պարզել են, որ նմանատիպ գաղափարները սխալ են եւ անգամ վտանգավոր այդ մուտացիները կրողների առողջության համար:

Այդ նախաձեռնությանը մասնակցել է մոտ 480 հազար երիտասարդ եւ տարեց բրիտանացի, որոնք համաձայնել են գենետիկական եւ ֆիզիոլոգիական թեստերի ամողջական շարք անցնել եւ մեկ շաբաթվա ընթացքում ֆիթնես տրեկերներ կրել:

Գիտնականները նշում են, որ նրանց շրջանում եղել են ինչպես նման մուտացիներ կրողներ, որոնք տեղյակ չեն եղել դրա մասին, այնպես էլ առողջ մարդիկ, որոնք ընդհանուր առմամբ 21 հազար սրտի նոպա, կաթված եւ կյանքի համար այլ վտանգավոր ճգնաժամեր են ունեցել, որոնք կապված են սրտանոթային համակարգի խախտումների հետ:

Սա թույլ է տվել Ինգելսոնի թիմին գնահատել մարզանքի եւ սպորտի  վտանգը սրտի բնատուր հիվանդություններ ունեցողների կյանքի համար:

Դիտարկումները ցույց են տվել, որ սրտի նոպաների, սրտի պսակային հիվանդությունների եւ այլ մահացու վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը 32-50 տոկոսով ցածր է եղել ինչպես առողջ բրիտանացիների, այնպես էլ սպորտով զբաղվող մարդկանց մոտ, ովքեր մուտացիաներ եհ ունեցել:

Հարկ է նշել, որ այս ազդեցությունների ուժը կախված է եղել նրանից, թե որքան երկարատեւ եւ ինտենսիվ է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է