• Latest news

Դեմենցիայի կանխարգելման 6 գործուն միջոց

11 ապրիլի, 2018  14:01

Ամբողջ մոլորակում աճում է դեմենցիայով՝ տկարամտությամբ տառապող մարդկանց թիվը, եւ բնակչության ծերացումը դրան միայն նպաստում է: Այսօր դեմենցիայով է տառապում 85 տարեկանից մեծ յուրաքանչյուր երրորդ մարդը:

Դեմենցիան հիվանդությունների կարգ է, որոնք կապված են գլխուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների խանգարման հետ: Դրանց են դասվում հիշողության խանգարումները, քննդատության բացակայությունը, ամենօրյա գործունեությամբ զբաղվելու ունակության կորուստը, անհատականության փոփոխությունները եւ այլն: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի առավել տարածված ձեւն է:

Դեմենցիայի զարգացման պատճառները դեռեւս մինչեւ վերջ չեն հետազոտվել, սակայն ենթադրվում է, որ իր դերակատարումն ունի գենետիկան եւ կենսակերպը: Deakin University-ից ուղեղի ծերացման եւ դեմենցիայի կանխարգելման մասնագետ, բժիշկ Հելեն Մակֆերսոնը Daily Mail-ի մեկնաբանության մեջ առաջարկել է մի քանի միջոց, որոնց շնորհիվ հնարավոր է նվազեցնել տկարամտության զարգացման վտանգը:

«Մարզեք» ուղեղը

Համարվում է, որ կրթված մարդկանց շրջանում դեմենցիայի առաջացման վտանգն ավելի փոքր է, քան նրանց շրջանում, ովքեր պաշտոնապես 10 տարուց պակաս են սովորել:

Սակայն խորհուրդ է տրվում ցանկացած տարիքում ուղեղը «մարզել»՝ անկախ կրթությունից. դրան է նպաստում աշխատանքային միջավայրը, զբաղմունքի որոշակի տեսակները (լրագրեր ընթեցելը, թղթախաղը, լեզուների ուսումնասիրությունը եւ նոր հմտությունների ձեռքբերումը):

Ըստ որում՝ «ուղեղի տրենինգի» համակարգչային ծրագրերը արդյունավետ չեն. իմացաբանական գործառնությունների հաջող մարզման համար անհրաժեշտ է սոցիալական միջավայր:

Սոցիալական շփումներ պահպանեք

Դեմենցիայի զարգացման վտանգը նվազեցնում են սոցիալական հաճախակի շփումները (ազգականներին, ընկերներին այցելությունները, հեռախոսային զրույցները): Մենակությունը, հակառակը, այն կարող է մեծացնել: Ուստի տկարամտության կանխարգելման համար խորհուրդ է տրվում պարբերաբար մասնակցել խմբային կամ հասարակական միջոցառումներին, ըստ որում՝ կոլեկտիվի չափը սկզբունքորեն նշանակություն չունի:

Հետեւեք քաշին, գլյուկոզայի մակարդակին եւ սրտի առողջությանը

Գոյություն ունի սրտի եւ ուղեղի առողջության միջեւ նկատելի կապ: Հատկապես հասուն տարիքում արյան բարձր ճնշումը եւ ճարպակալումը մեծացնում են դեմենցիայի զարգացման վտանգը: Իսկ այս պայմանների համադրությունը համարվում է տկարամտության դեպքերի 12 տոկոսի պատճառը:

40 հազար մարդու մասնակցությամբ հետազոտության տվյալների համաձայն՝ 2-րդ տիպի դիաբետով տառապող մարդկանց մոտ դեմենցիան 2 անգամ ավելի հաճախ է զարգանում, քան առողջ մարդկանց մոտ:

Մասնագետները խորհուրդ են տալիս վերահսկողության տակ պահել քաշը եւ գլյուկոզայի մակարդակը, զբաղվել ֆիզիկական վարժություններով եւ հետեւել սննդակարգին:

Ֆիզկուլտուրայով զբաղվեք

Ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում կոգնիտիվ ունակությունների նվազման հավանականությունը 38 տոկոսով ցածր է, նշում են մասնագետները՝ հիմք ընդունելով 33 հազար մարդկանց տվյալների վերլուծությունը:

Հետազոտությունների վերջին ամփոփման համաձայն, որոնք նվիրված էին վարժությունների 4-շաբաթյա կուրսի արդյունավետության ուսումնասիրմանը, պարապմունքները պետք է լինեն միջին կամ բարձր ինտենսիվության եւ տեւեն 45 րոպեից ոչ պակաս:

Մի՛ ծխեք

Ծխախոտի մեջ պարունակվող քիմիական նյութերը բերում են բորբոքման եւ ուղեղում անոթային փոփոխությունների:

Դրանից բացի, դրանք կարող են օքսիդացման սթրես առաջացնել, որի դեպքում քիմիական նյութերը (ազատ ռադիկալները) կարող են վնասել բջիջները՝ նպաստելով դեմենցիայի զարգացմանը:

Դեպրեսիայի դեպքում օգնության դիմեք

Դեպրեսիայի դեպքում ուղեղում փոփոխություններ են կատարվում, որոնք մեծացնում են դեմենցիայի վտանգը, քանի որ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մեծ մակարդակի հետեւանքով փոքրանում են հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածները:

Անոթների հվանդությունը՝ դրանց հաջորդող ուղեղի կառույցների վնասմամբ դիտվում է ինչպես դեպրեսիայի, այնպես էլ դեմենցիայի դեպքում: Հետազոտողները այս 2 վիճակները համարում են երկարաժամկետ օքսիդացման սթրեսի եւ բորբոքման հետեւանք: Վարկած կա, որ տարեց տարիքում դեպրեսիան կարող է տարիքային տկարամտության ախտանշան լինել:

Ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ 28-ամյա հետազոտությունը ցույց է տվել դեմենցիայի առաջացման հավանականության մեծացում միայն նրանց մոտ, ովքեր մինչեւ ախտորոշման կատարումը առնվազն 10 տարի դեպրեսիայով են տառապել:

Ընդհանուր առմամբ, մինչեւ 60 տարեկանը դեպրեսիան մեծացնում է դեմենցիայի վտանգը, ուստի ամեն դեպքում անհրաժեշտ է բուժամբ զբաղվել:

Փորձագետները պնդում են, որ վտանգի նշված գործոնները մինչեւ 35 տոկոս դեպքերում դեմենցիա են առաջացնում: Այս գործոնների նվազեցումը դեմենցիայից լիակատար պաշտապնություն չի երաշխավորում, սակայն վիճակագրականորեն բնակչության մակարդակով ավելի փոքր թվով մարդկանց վրա կտարածվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել