• Latest news

2030–ից տղամարդիկ կապրեն այնքան, որքան կանայք

11 ապրիլի, 2018  23:42

2030–ական թվականներից տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողությունները կհավասարվեն։

Սա Cass Business School- ի՝ International Longevity Center UK- ի համար կատարված հետազոտության տվյալներն են, որը ներկայացնում է բրիտանական independent.co.uk կայքը։

Հայտնի է, որ ողջ աշխարհում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Սակայն այս նոր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդիկ ու կանայք կարող են ապրել հավասար։ Երկու սեռերին էլ բաժին կընկնի 87,5 տարի կյանքի միջին տեւողությունը։

Նման հաշվարկների համար վերցրել են 30 տարեկան 100,000 մարդու, թե որքան կապրեն նրանք, եթե պահպանվի տարեկան միջին մահացության մակարդակը: Պարզվեց, որ արդեն 2030–ականներին կանանց եւ տղամարդկանց կյանքի տեւողության շեմը կտատանվի։ Պատճառները մի քանիսն են, այդ թվում այն, որ ընդհանուր առմամբ մարդիկ սկսել են ավելի քիչ սպառել ալկոհոլ եւ ծխախոտ, աստիճանաբար փոքրանում է  նաեւ սեռերի միջեւ անհավասարությունը։  «Սա կնպաստի, որ կանայք ավելի քիչ մեկուսացած լինեն, փոխարենը ավելի կերկարեն նրանց աշխատանքային տարիները՝ դրական ազդելով առողջության ու բարեկեցության վրա»,– ասում է  ասում է Cass Business School- ի վիճակագրության դասախոս, պրոֆեսոր Լես Մեհյուն:

Սակայն այս արդյունքները կարող են փոխվել՝ կախված թե որտեղ եւ ինչ պայմաններում են ապրում մարդիկ։ Առավել անապահով շրջաններում կենսապայմանները բացասաբար են ազդում ավելի շատ տղամարդկանց, քան կանանց կյանքի տեւողության վրա։ Այստեղ միջինը 44 տարեկանում տղամարդիկ 4.4 անգամ ավելի շատ են մահանում։ Ըստ Մեհյուի,՝այս տարբերությունները պայմանավորված են անառողջ ապրելակերպով եւ պասիվ սոցիալական կյանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել