• Latest news

Չինաստանում երեխա է ծնվել կենսաբանական ծնողների մահից 4 տարի անց

12 ապրիլի, 2018  18:17

Չինաստանում երեխա է ծնվել, ում ծնողները դեռեւս 4 տարի առաջ զոհվել էին ավտովթարից:

Մահվանից կարճ ժամանակ առաջ՝ դեռ 2013 թվականին Շեն Ջի եւ Լյու Կսի ամուսնական զույգը մի քանի սաղմ էր սառեցրել՝ հետագայում երեխա ունենալու հույսով: Սաղմերը տեղափոխելուց 5 օր հետո զույգը զոհվել է վթարի ժամանակ: Նրանց ծնողները զավակների մահից հետո դատարանում երկար ժամանակ պայաքարում էին այս սաղմերն օգտագործելու իրավունքի համար: Վերջապես թույլտվություն ստանալով՝ նրանք փոխնակ մայր են գտել, որը կրել եւ տղա է ծննդաբերել:

Սաղմերը պահվել են Չինաստանի Նանկին քաղաքի հիվանդանոցում՝ մինուս 196 աստիճան ջերմաստիճանի պայմաններում հեղուկ ազոտով տարողության մեջ: Դատական նախադեպի բացակայության պատճառով նորածնի տատիկներն ու պապիկները ստիպված էին իրավաբանական երկար քննությունների միջով անցնել՝ նրան լույս աշխարհ գալու հնարավորություն տալու համար:

Սաղմերն օգտագործելու իրավունք ստանալու խնդիրը չէր լուծվել: Նանկինի հիվանդանոցից սաղմերը հնարավոր էր դուրս բերել միայն այն պայմանով, որ այլ հիվանդանոց կընդունի, սակայն սաղմերի շուրջ իրավաբանական ոչ հստակության պատճառով Չինաստանում դժվար էր գտնել եւս մեկ բժշկական հաստատություն, որը կհամաձայնվեր դրան մասնակցել: Բացի այդ՝ Չինաստանում փոխնակ մայրությունն արգելված է, ուստի ազգականները ստիպված էին սաղմերն արտասահման տանել՝ Լաոս, որտեղ փոխնակ մայրությունն արգելված չէ:

Եվս մեկ խնդիր էր առաջացել՝ ոչ մի ավիաընկերություն չէր համաձայնվում օդանավ ընդունել հեղուկ ազոտով թերմոսը, այդ պատճառով անգին բեռը ստիված էին տեղափոխել մեքենայով: Լաոսում սաղմերը պատվաստել են փոխնակ մոր արգանդի մեջ, եւ 2017 թվականի դեկտեմբերին տղա է լույս աշխարհ եկել, ում անվանակոչել են Տյանտյան:

Հաջորդ խնդիրը վերաբերում էր փոքրիկի քաղաքացիությանը. Տյանտյանը ծնվել է ոչ թե Լաոսում, այլ Չինաստանում, որտեղ նրա փոխնակ մայրը  ժամանել էր տուրիստական վիզայով: Քանի որ տղայի ծնողներից ոչ մեկը ողջ չէր, երեխայի չորս տատիկն ու պապիկը ստիպված էին ԴՆԹ անալիզ հանձնել՝ ապացուցելու համար, որ նա իրենց թոռն է, եւ որ նրա երկու ծնողն էլ չինացի էին, հետեւաբար երեխան չինահպատակ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել