• Latest news

Ռուբեն Մովսեսյանը նորածնի սրտի՝ Ռուսաստանի համար արտառոց վիրահատություն է կատարել

12 ապրիլի, 2018  22:06

Սանկտ Պետերբուրգի մանկական կարդիովիրաբույժները նորածին երեխայի արտառոց վիրահատություն են արել։ Անդրեյը երեք ամիս է անցկացրել հիվանդանոցում, եւ այժմ պատրաստվում է  դուրս գրվել։

Մանկական քաղաքային թիվ 1 հիվանդանոցի կարդիովիրավուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Անդրեյ Ցիտկոն «Դոկտոր Պիտեր» պարբերականին պատմել է, թե երեխան դեռ գտնվում է հիվանդանոցում, բայց արդեն բուժվել է։

«Իհարկե, նրան մշտական հսկողության տակ ենք պահելու, քանի որ արատը, որով ծնվել է, չափազանց բարդ է։ Այն ախտորոշել են պրենատալ, մենք սպասում էինք այդ երեխայի ծնունդին»,- ասել է բժիշկը։

Անդրեյը ծնվել է սրտանոթային համակարգի հազվագյուտ արատով, եւ պահանջվել է տարանջատել արյան շրջանառության օղակները։

«Նման երեխաները կարիք ունեն անհապաղ վիրահատության հենց ծնվելուց հետո, քանի որ սրտի փականի 4-րդ աստիճանի անբավարարությունը միանշանակ մահվան է հանգեցնում»,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, կարդիովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Պետերբուրգի գլխավոր մանկական կարդիովիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը։ Նրա խոսքով, օգտագործվել է փականի պրոթեզավորմանն այլընտրանքային մեթոդաբանություն, որը կիրառվում է չափահասների մոտ։ Նորածինների մոտ դա հազվագյուտ է կիրառվում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Այդ վիրահատության եզակի նկարագրություններ կան աշխարհում, սակայն Ռուսաստանում այն կիրառվել է առաջին անգամ։

Ցիտկոն նշել է, որ երեխան կարող է 3, 5 կամ 7 տարի անց կրկին վիրահատության ենթարկվել։ Երբ աճի գործընթացը դադարի, նրան կենսաբանական փական պարունակող, արդեն չափահասների համար նախատեսված պրոթեզ կդնեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել