• Latest news

Բակտերիաներն են մեղավոր ճարպակալման համար․ հետազոտություն

13 ապրիլի, 2018  13:09

Յուղոտ սնունդ ուտող մարդկանց աղիներում գիտնականները հայտնաբերել են հատուկ մանրէներ, որոնք նպաստում են ճարպակալման զարգացմանը։ Այս մասին նշված է Cell Hist &Microbe ամսագրում հրապարակված հոդվածում։

«Քչերն են ուսումնասիրել բարակ աղիների միկրոֆլորան, ու առաջինը մեզ է հաջողվել ցույց տալ, որ այդ բակտերիաները կառավարում են մարսողությունը ու յուղերի ներծծումը ու հսկայական դեր կատարում ճարպակալման ու սրտի հիվանդությունների զարգացման հարցում»,- հայտնել է հայտնագործության հեղինակներից մեկը՝ Չիկագոյի համալսարանից Յուջին Չանգը։

Կենսաբանի խոսքով՝ Clostridiaceae  ընտանիքի մանրէները առանցքային օղակներից մեկն են այն իրադարձությունների շղթայում, որոնք հանգեցնում են աղիների կողմից յուղերի ավելի ակտիվ ներծծմանը։ Չանգը նշել է, որ հայտնաբերված բակտերիաները արտազատում են մեծ քանակության ֆերմենտներ, որոնք տրոհում են ճարպերը ու արագացնում դրանց ներծծումը օրգանիզմի մեջ։

Գիտական փորձի համար առանձնացվել են մկների երկու խմբեր՝ սովորական ու հատուկ աճեցված՝ առանց աղիների անհրաժեշտ միկրոֆլորայի։

Ճարպային սննդի բարձր պարունակությամբ նույնատեսակ սննդակարգի դեպքում երկրորդ խմբի մկները գրեթե չեն գիրացել, փոխարենը նրանց կղանքում նկատելիորեն ավելացել է լիպիդների մակարդակը։ Մինչդեռ մկների առաջին խումբը զգալիորեն գիրացել էր։ Պարզվել է, որ նրանց մոտ աճել էր Clostridia դասի որոշակի բակտերիաների քանակը, իսկ բիֆիդոբակտերիաների մակարդակը կրճատվել էր։ Երբ մկների երկրորդ խմբին «ներարկել են» ճարպի տրոհմանը նպաստող մանրէներ, նրանք արագ քաշ են հավաքել։

Գիտնականները մտադիր են շարունակել այդ աշխատանքը որպեսզի պարզեն՝ արդյոք հատուկ ընտրված պրեբիոտիկները կամ պրոբիոտիկները ունա՞կ են օգնել ճարպակալման դեմ պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է