• Latest news

Հեպատիտ C–ի բուժման արժեքը կարող է նվազել մինչեւ 300 դոլար

13 ապրիլի, 2018  23:11

Նոր հակավիրուսային ռավիդասվիր դեղամիջոցի եւ արդեն հայտնի սոֆոսբուվիրի (Sovaldi) համադրությունը թույլ է տալիս ամբողջությամբ բուժել հեպատիտ C–ն։ Բուժման արդյունավետությունը կազմում է 97 տոկոս։ Այս մասին Փարիզում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել են Drugs for Neglected Diseases initiative կազմակերպության ներկայացուցիչները։ Այսպիսի եզրակացություն կարելի է անել Մալայզիայում եւ Թաիլանդում անցկացված կլինիկական փորձի երրորդ փուլի արդյունքներից։ Բուժման կուրսի արժեքը կազմում է 300 դոլար։

Հիշեցնենք, որ 2013 թվականին ԱՄՆ–ում հավանության էր արժանացել  հակավիրուսային սոֆոսբուվիր (Sovaldi) դեղամիջոցը, որը յուրօրինակ հեղափոխություն էր դարձել հեպատիտ С–ի բուժման առումով՝ թերապիայի արդյունավետությունը մի քանի այլ դեղամիջոցների համադրությամբ (դակլատասֆիր, ռիբավիրին) կազմում է 95 տոկոս, դրա հետ մեկտեղ բուժման կուրսը կազմում է ընդհամենը 12 շաբաթ։ Բայց սոֆոսբուվիրի կիրառմամբ թերապիայի կուրսը բավականին թանկ արժի, օրինակ՝ ԱՄՆ–ում 2016 թվականին այն արժեցել է 84 հազար դոլար։

Բուժման արժեքը նվազեցնելու համար Drugs for Neglected Diseases initiative (DNDi) հասարակական հետազոտական կազմակերպությունը ջեներիկների արտադրության լոբբինգն է անում եւ կազմակերպում է հակավիրուսային դեղամիջոցների նոր համադրությունների կլինիկական փորձեր։ II/III փուլերի կլինիկական փորձը, որի արդյունքների մասին հայտնել է DNDi–ն, իրականացվել է Մալայզիայի եւ Թայլանդի Առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Փորձը նվիրված է եղել նոր հակավիրուսային ռավիդասվիր դեղամիջոցին, որը սոֆոսբուվիրի հետ համատեղ կասեցնում է հեպատիտ C վիրուսի NS5A բազմաֆունկցիոնալ սպիտակուցին։

Հետազոտությունն անցկացվել է Մալայզիայի եւ Թայլանդի տասը բժշկական կենտրոններում, որին մասնակցել են քրոնիկ վարակով տառապող 300 պացիենտներ։ Լյարդի ցիռոզով տառապող պացիենտների համար բուժման կուրսը շարունակվել է 24 շաբաթ, իսկ ցիռոզով չտառապող պացիենտների պարագայում՝ 12 շաբաթ։ Ներառվել են նաեւ «բարդ» պացիենտներ, օրինակ՝ ՄԻԱՎ–համավարակով։

Փորձի արդյունքում բուժման միջին տոկոսը 97 է եղել, ամենացածրը (81 տոկոս բուժվողներ) վիրուսի 6-րդ գենոտիպով տառապող պացիենտների շրջանում է եղել։ Ամենագլխավորը, որ փորձն իրականացնողների եւ Pharco Pharmaceuticals դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող եգիպտական ընկերության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում բուժման կուրսը կկազմի ընդամենը 300 դոլար։

The Lancet ամսագրի տվյալներով՝  վարակիչ հեպատիտները 2013 թվականին զբաղեցրել են 7-րդ տեղը բնակչության մահացության բոլոր պատճառների շարքում եւ խլել ոչ պակաս կյանքեր, քան մալարիան, տուբերկուլոզը եւ ՄԻԱՎ–ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալներով՝ 2017 թվականին հեպատիտ С–ով աշխարհում վարակվել է 71 միլիոն մարդ, 400 000 մարդ էլ տարեկան մահանում է այդ վարակի արդյունքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է