• Latest news

Օդի ախտոտվածությունը երեխաների մոտ ավելացնում է գրիպի եւ թոքաբորբի վտանգը

14 ապրիլի, 2018  20:58

Օդում ախտոտված մանր դիսպերսային մասնիկների հարաբերակցության նույնիսկ կարճատեւ աճը զգալիորեն մեծացնում է շնչուղիների վարակների զարգացման հավանականությունը:

Ախտոտված օդի մակարդակի նույնիսկ կարճաժամկետ ավելացումն ուժեղացնում է շնչուղիների սուր վարակների՝ թոքաբորբի, բրոնխիտի, գրիպի, կապույտ հազի զարգացման վտանգը։ Այս աղդեցությունը նկատվել է հատկապես երեխաների մոտ, նշում են ամերիկացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում։

Հիմնական պարամետրերից մեկը, որով գնահատվում է օդի որակը, մանր դիսպերսային կոշտ մասնիկներն են՝ հայտնի որպես РМ2.5։ Նրանց տրամագիծը չի գերազանցում 2,5 միկրոմետրը, այդ պատճառով դրանք հեշտությամբ ներթափանցում են օրգանիզմ։

Նոր աշխատանքի հեղինակներն օգտագործել են Յուտա նահանգի Ուոսաթչ Ֆրոնտ շրջանի օդի ախտոտվածության մակարդակի մասին տվյալները՝ այնտեղ ապրում է նահանգի բնակչության 80 տոկոսը։ Գիտնականները դիտարկել են Ուոսաթչ Ֆրոնտում եղանակային պայմանների եւ մթնոլորտի ախտոտվածության մասին 1999-2016թթ․ տվյալները։ Ապա համեմատել են տեղի հիվանդանոցներ դիմելու տվյալների ու ախտորոշումների հետ։ Ուսումնասիրված ժամանակահատվածում շնչուղիների սուր վարակներ են նկատվել 146 397 պացիենտների մոտ, նրանց մեծամասնությունը՝ մինչեւ 2 տարեկան երեխաներ էին։

Պարզվել է, որ ախտոտվածության կտրուկ աճին կայուն կերպով հետեւել է շնչուղիների վարակների համաճարակը։ Դրանք սկսվում են ախտոտվածության բարձրակետի առաջին շաբաթը եւ առավելագույնի են հասնում երեք շաբաթ անց։

Հետազոտողները հաշվարկել են, որ PM2.5 հարաբերակցության մինչեւ 10 մկգ/մ³ աճի հետ մեկտեղ հիվանդությունների աճի վտանգը ավելանում է 15-32 տոկոսով՝ կախված տարիքից։

Գիտնականները այս կապի մի քանի հնարավոր տարբերակներ են նշում։ Հնարավոր է, ախտոտվածության նախազգուշացման դեպքում մարդիկ ավելի շատ ժամանակ կանցկացնեն փակ տարածություններում՝ առանց օդափոխելու դրանք։ Սա թույլ կտա հիվանդություններին ավելի արագ տարածվել։ Սակայն բացառված չէ, որ մանր դիսպերսային մասնիկների փոխազդեցությունը շնչուղիներն ավելի ընկալունակ են դարձնում վարակների նկատմամբ։ Մանուկները եւս կարող են հայտնվել բարձր ռիսկի խմբում մի քանի պատճառներով՝ նրանց օրգանիզմը պակաս կայուն է վարակների նկատմամբ, սրա հետ մեկտեղ չափահաս մարդիկ ավելի հաճախ բուժվում են տանը՝ չդիմելով բժշկի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել