• Latest news

Էստրոգենները կօգնեն կանխել կանանց 2-րդ տիպի դիաբետը

14 ապրիլի, 2018  19:43

Էստրոգենները կօգնեն կանխել հետդաշտանադադարի փուլում գտնվող կանանց 2-րդ տիպի դիաբետը։ Այսպիսի եզրահանգման են եկել եվրոպացի գիտնականները։ Նրանք պարզել են, որ էստրոգենը մեծացնում է գլյուկոզայի նկատմամբ հանդուրժողականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JCI Insight գիտական ամսագրում։ 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դաշտանադադարից հետո կանայք կարող են կանգնել 2-րդ տեսակի  դիաբետի մեծ վտանգի առաջ։ Սա բացատրվում է հորմոնալ փոփոխություններով, ինչպիսին էստրոգենների մակարդակի նվազումն է։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե կարող է արդյոք էստրոգեն փոխարինող թերապիան օգնել կանխել հետդաշտանադադարի փուլում գտնվող կանանց 2-րդ տիպի  դիաբետը։ Սակայն, հստակ մեխանիզմները, որոնց օգնությամբ էստրոգենը պաշտպանում է 2-րդ տիպի դիաբետից, դեռեւս հայտնի չեն։

Գիտնակնները հետազոտությունում օգտագործել են հետդաշտանադադարի փուլում գտնվող մկների էստրոգեն։ Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է հորմոնն ազդում գլյուկագոն արտադրող բջիջների վրա՝ հորմոնի, որն ավելացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։

«Իսկապես, եթե ենթաստամոքսային գեղձը ինսուլին է արտադրում, ապա արգելափակում է նաեւ գլյուկագոնը, որը հակառակ ազդեցությունն է ունենում։ Այս պատճառով դիաբետը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկող այս երկու հորմոննների դիսբալանսով»,-նշել է Ժակ Ֆիլիպը (Jacques Philippe)։

Գիտական աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ենթաստամոքսային գեղձի ալֆա-բջիջները կամ բջիջները, որոնք գլյուկագոն են արտադրում, շատ զգայուն են էստրոգենի նկատմամբ՝ հորմոնը ստիպում է նրանց ավելի քիչ գլյուկագոն արտադրել, բայց ավելի շատ GLP1 հորմոն։ Մասնավորապես, GLP1-ը եւս ազատ է արձակվում է աղիքների կողմից ուտելուց հետո, այն նպաստում է ինսուլինի սեկրեցիային, արգելափակում է գլյուկագոնի սեկրեցիան եւ ավելացնում է հագեցվածության զգացումը:

«Աղիքներում կան L-բջիջներ, որոնք շատ նման են ենթաստամոքսային գեղձի ալֆա-բջիջներին, որոնց հիմնական գործառույթը GLP1 արտադրելն է։ Մենք նաեւ դիտարկել ենք աղիների բջիջներում GLP1-ի արտադրության ավելացումը, որը ապացուցում է աղիների ունեցած վճռորոշ դերը ածխաջրային հավասարակշռության վերահսկողության եւ մետաբոլիտների վրա էստրոգենների ազդեցության հարցում»,- բացատրում է հետազոտության հեղինակ Սանդրա Հանդգրաաֆը (Sandra Handgraaf) Ժնեւի համալսարանից (University of Geneva):

Հայտնի է, որ հորմոններին փոխարինող թերապիան կապված է դաշտանադադարի փուլում գտնվող կանանց առողջության վտանգի հետ։ Այնուամենայնիվ, դաշտանադադարից հետո մի քանի տարվա ընթացքում էստրոգեններին փոխարինող թերապիայի անցկացումը չի ավելացնում սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Սա եւս կարող է նպաստել 2-րդ տեսակի  դիաբետի ռիսկի նվազեցմանը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել