• Latest news

Հայաստանում հաճախ ալերգիաները սխալ են ախտորոշում, կամ մարդիկ են ուշ դիմում. մասնագետ

14 ապրիլի, 2018  17:16

Հայաստանում հաճախ ալերգիաները կամ սխալ են ախտորոշվում, կամ մարդիկ չեն դիմում բժշկին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ազդում իրենց կյանքի որակի վրա։ Այս մասին այսօր, ապրիլի 14–ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին ալերգոլոգ Սևան Իրիցյանը և ԼՕՌ մասնագետ Արման Հովհաննիսյանը։

Մասնագետները փաստեցին, որ Հայաստանը ալերգիաների տարածվածությամբ չի զիջում աշխարհի ընդհանուր ցուցանիշներին։ Տարբեր վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը տուժում է ամենատարբեր ալերգիաներից։ Ինչպես աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ալերգիկ հիվանդությունների դինամիկան աճում է, որը կապված է էկոլոգիայի փոփոխության, արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային միջոցների ու արտանետումների քանակի շատացման հետ։

«Շատ տարածված խնդիր է ալերգիկ հիվանդությունը հարբուխի հետ շփոթելը, քանի որ առկա են նույն ախտանշանները՝ հազը, փռշտոցը, քորը։ Բայց եթե ողջ տարվա ընթացքում մարդն ունի քթում թացության, հարբուխի զգացողություն, ապա դա արդեն ալերգիկ երևույթ է»,– մեկնաբանեց ԼՕՌ բժիշկը։  

Ալերգոլոգ Սևան Իրիցյանը վստահեցրեց, որ ալերգիաների ճիշտ ախտորոշման և լիարժեք բուժման համար մենք այսօր Հայաստանում ունենք բոլոր նորագույն միջոցները։  «Մենք ալերգիաների երկու մասնագիտացված կենտրոններ ունենք, մեկը Արաբկիր բժշկական կենտրոնում, մյուսը՝ 1-ին հիվանդանոցում, կան նաև առանձին մասնավոր մասնագիտացված կենտրոններ։ Մենք այսօր տեխնիկապես ավելի շատ հնարավորություն ունենք, քան մարդիկ տեղեկացված են այդ մասին։ ժամանակին բուժումը շատ կարևոր է, որովհետև ալերգիկ ռինիտների 30-40 տոկոսը ժամանակի ընթացքում վերածվում է ալերգիկ ասթմայի, իսկ ասթման հաշմանդամությունների շարքին դասվող հիվանդություն է»,– ասաց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է