• Latest news

Ռուս իմունաբան. Ցիտոկինները հայկական խաչքարների պես են՝ դրանք բոլորը յուրօրինակ են

16 ապրիլի, 2018  19:43

Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտկան ինստիտուտի տնօրեն, Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի մանրէաբանության ամբիոնի վարիչ Արեգ Թոթոլյանը  ԵՊԲՀ-ում «Իմունոախտորոշման եւ իմունոթերապիայի արդի հիմնախնդիրները» համաժողովի ժամանակ ցիտոկինները խաչքարերի հետ է համեմատել: Նա նշել է, որ ինչպես նույնական խաչքարեր գոյություն չունեն, այնպես էլ նույնական ցիտոկիններ, իսկ գիտնականների խնդիրն է գտնել այն ցիտոկինը, որն ավելի ինֆորմատիվ կլինի:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրոյցում Արեգ Թոթոլյանը նշել է, որ ցիտոկինները մոլեկուլներ են, որոնք արտադրվում են օրգանիզմի տարբեր բջիջների կողմից, բացառությամբ էրիթրոցիտների:

«Դրանք գոյություն ունեն նրա համար, որպեսզի օրգանիզմի տարբեր բջիջները խոսեն միմյանց հետ, դա նրանց շփման միջոցն է: Դրանք մասնակցում են մարդու օրգանիզմի բոլոր գործընթացներին՝ ֆիզիոլոգիականից մինչեւ պաթոֆիզիոլոգիական, այսինքն երբ արդեն կան մեխանիզմներ, որոնք հանգեցնում են այս կամ այն հիվանդությանը», – ասել է նա:

Իմունաբանի խոսքով՝ յուրաքանչյուր խաչքար յուրօրինակ է, նույնն էլ կարելի է ցիտոկինների մասին ասել: Ավելին՝ ցիտոկինի նույն մոլեկուլը կարող է տարածական տարբեր ձեւերով գոյություն ունենալ եւ դա նույնպես բնորոշում է նրանց յուրօրինակության շատ բարձր աստիճանը:

«Տիրապետելով այս կամ այն հիվանդության պաթոգենեզում ցիտոկինների մասնացկացության մասին տեղեկատվությանը, մենք կարոսղ ենք ախտորոշման նոր կենսամարկերներ մշակել: Բացի այդ այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս որոշել կանխատեսող մարկերներն արդեն թերապիայի հետ կապելով», -ասել է նա, հավելելով, որ իմունաթերապիայի ժամանակակից մեթոդները բավական թանկ են: Բացի այդ իմունաթերապիան երկսայր զենք է, եթե այս կամ այն դեղը  նշանակեն ցուցումներին անհամապատասխան, այն կարող է  վնասել:

«Ուստի իմունաթերապիայի հետ կապված կանխատեսող կենսամարկերների որոնումը բավական կարեւոր խնդիր է», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել