• Latest news

Գրաֆենը կարող է իմպլանտները պաշտպանել մանրէներից

16 ապրիլի, 2018  22:10

Գրաֆենի բարակ շերտը կարող է ոչնչացնել մանրէները եւ բժշկության մեջ օգտագործվող իմպալնտները վարակներից պաշտպանել: Այս մասին Շվեդիայի գիտնականները պատմել են Advanced Materials Interfaces ամսագրում հրապարակված հոդվածում:

էնդոպրոթեզների կամ ատամնաբուժական իմպլանտների տեղադրման ժամանակ բժիշկները անընդհատ վարակ անցկացնելու վտանգի տակ են, իսկ դրա հետեւանքով օրգանիզմը կարող է չընդունել իմպլանտը:

Չալմերսի (Շվեդիա, Գյոթեբորգ) Տեխնիկական համալսարանի գիտնականները մանրէներին մակերեսի վրա մնալուն եւ կենսաթաղանթ ձեևավորելուն խանգարելու միջոց են գտել: Դրա համար մակերեւույթը հարկավոր է ծածկել ուղղահայաց գրաֆենային փշերով: Այդ փշերը մանրէների տրոհվել փորձող բջիջներին բաժանելու են: Գրաֆենային փշերի ուղղահայաց տեղադրումը հետազոտություններում բեկումնային պահ է դարձել, քանի որ մինչ այդ տափակ գրաֆենային ծածկույթի վրա մանրէներով անցկացված փորձերը հակասական արդյունքներ էին տվել:

Նման ուղղահայաց կառուցվածքները հնարավոր է դարձել ստանալ գոլորշուց  գրաֆենի քիմիական նստվածքի շնորհիվ իոնացված գազի (պլազմա) ներկայությամբ: Այս գաղափարը գիտնականները բնությունից են վերցրել. պաշտպանության նման մեթոդներ են օգտագործում բուստապոլիպները:

Քանի որ միկրոօրգանիզմները չափերով մոտ 25 անգամ փոքր են մարդու մարմնի բջիջներից, պացիենտի բջիջները չպետք է այս փշերից շոշափելի վնաս ստանան: Այս ծածկույթը ոսկորներին չի խանգարի սերտաճել: Նյութի թերություններից մեկն այն է, որ այն տարբերություն չի տեսնում «լավ» եւ «վատ» մանրէների միջեւ՝ անխտիր սպանելով բոլորին:

Սակայն գիտնականները կարծում են, որ ազդեցությունը կտեղայնացվի իմպլանտի տեղում, ուստի ողջ օրգանիզմի միկրոֆլորայի հավասարակշռությունը չի խախտվի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել