• Latest news

Ուժեղ տապակած կարմիր միսը կարող է կործանել լյարդը

17 ապրիլի, 2018  17:45

Ուժեղ տապակած կարմիր մսի գործածումը  զգալիորեն ավելացնում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության վտանգը, ցույց է տվել իսրայելական գիտնականների հետազոտությունը։ Այդ հիվանդության դեպքում լյարդում կուտակվում է ճարպ։ Եթե հիվանդությունը չբուժվի, ապա կարող է զարգանալ լյարդի ցիրոզ, որն իր հերթին կարող է հանգեցնել քաղցկեղի ու լյարդի աշխատանքի խափանման, գրում է The Daily Mail-ը։

Հայֆայի համալսարանի հետազոտությանը մասնակցել է մոտ 789 մարդ։ Մասնակիցները հիմնականում ավելորդ քաշ ունեին ու նրանց միջին տարիքը կազմում էր 59 տարեկան (40-ից 70 տարեկան)։ Կամավորները պատասխանել են  իրենց սննդակարգի ու սնունդը պատրաստելու եղանակների մասին հարցերին։ Մասնագետները մասնակիցների լյարդի ուլտրաձայնային հետազոտություն են իրականացրել։ Նաեւ ստուգել են ինսուլինի հանդեպ կայունությունը։

Հետազոտողները հետազոտությունում չեն ներառել այն հիվանդներին, որոնց մոտ լյարդի դիսֆունկցիան կապակցված է եղել վիրուսային վարակի, նաեւ ոգելիցի չարաշահման հետ։  Պարզվել է, որ իր նշանակությամբ հաջորդ գործոնը, որն  ազդում է ճարպային հեպատոզի զարգացման վրա, հենց կարմիր միսն է։

Մասնագետների խոսքով՝ մսի գործածման հետեւանքով լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման բարձր ռիսկը պահպանվում էր նույնիսկ այն դեպքում, եթե հաշվի էր առնվում հիվանդների սննդակարգում  խոլեստերինի ու հագեցած ճարպի  մակարդակը։ Նշանակություն չուներ նաեւ այն, թե որքան են նրանք կշռում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք օգտագործում են  մշակված կարմիր միս, 47 տոկոսով ավելի հաճախ են տառապում լյարդի հիվանդությամբ։ Իսկ ինսուլինի հանդեպ ռեզիստենտություն նրանց շրջանում 55 տոկոսով ավելի հաճախ է հանդիպում։

Բացի դրանից՝   լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության  հավանականությունն ու ինսուլինի հանդեպ կայունությունն ավելի բարձր էին  այն մասնակիցների մոտ, որոնք միսը պատրաստում էին երկար ու բարձր ջերմային մշակումով, քան նրանց մոտ, ովքեր քիչ ժամանակ էին ծախսում մսի պատրաստման վրա ու նախընտրում էին  քիչ տապակած միսը։ Մասնագետների խոսքով՝ բանն այն է, որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մսի մեջ վտանգավոր միացություններ են հայտնվում՝ հետերոցիկլիկ բուրավետ ամիններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է