• Latest news

Բրիտանացին պնդում է, որ Լիրիկա դեղամիջոցն իրեն նույնասեռական է դարձրել

17 ապրիլի, 2018  15:38

23-ամյա բրիտանացին պնդում է, որ պրեգաբալին (Լիրիկա) դեղամիջոցի ընդունումից հետո իր սեռական կողմնորոշումը փոխվել է, եւ ինքը գեյ է դարձել: Նա հեռացել է ընկերուհուց եւ ինքն իր հետ լիակատար ներդաշնակության մեջ է զգում:

Սքոթ Փորդին նախկինում իրեն «կրքոտ հետերոսեքսուալ» էր համարում, կանանց հետ հարաբերությունները նրա կյանքում մեծ դերակատարում ունեին: Այսինքն՝ իր մոտ նույնասեռական հակումներ հայտնաբերելը նրա համար անսպասելի էր: Պրեգաբալինը, որը միչեւ վերջին ժամանակները Անգլիայում վաճառվում էր «Լիրիկա» անվանումով, երիտասարդը սկսել է ընդունել այս տարի ավելի վաղ քարթինգով պարապելիս ոտքը կոտրելուց հետո:

Սքոթը համարում է, որ իր համար կանանց սեքսուալ գրավչության կորստի պատճառը հենց դեղն է: «Ես նկատել եմ, որ կանանց նկատմամբ իմ լիբիդոն անհետացել է, եւ ես տղամարդու ուշադրություն եմ ցանկանում»,- ասում է երիտասարդը, որը ընկերուհու հետ հարաբերությունները խզել է: Հետաքրքիր է, որ երբ Սքոթը ընդհատել է դեղի ընդունումը, նրա նույնասեռականության արտահայտվածությունը նվազել է:

«Անցավ որոշ ժամանակ, մինչեւ հասկացա, թե ինչ է կատարվում: Ես մի քանի շաբաթ դադարեցրի դեղի ընդունումը, եւ տղամարդկանց հանդեպ իմ կիրքն անհետացավ: Ես շատ երջանիկ եմ»,- պատմում է Փերդին: «Ես չեմ չարանում, որովհետեւ դա ինձ դարձրեց այն մարդը, որն իրականում եմ»,- Սքոթի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:

Երիտասարդը շեշտել է, որ տագնապի դեմ պրեգաբալինը եւս իր գործն արել է: Նա դարձել է ավելի անկեղծ եւ շրջապատի կարծիքից քիչ կախված:

Սքոթ Փերդին համարում է, որ իր դեպքի մասին տեղեկությունը պետք է տարածվի. «Կարծում եմ, որ մարդիկ, ում ապագայում այս դեղը կնշանակեն, պետք է տեղյակ լինեն, թե դեղն ինչ կարող է անել»:

Պրեգաբալինը Եվրամիությունում առաջին անգամ կիրառման համար հավանություն է ստացել 2004 թվականին՝ որպես էպիլեպսիայի դեմ դեղամիջոց: Շուտով դրա կիրառման ցուցումներն ընդլայնվել են, այն սկսել են նշանակել նեյրոպատիկ ցավի, ֆիբրոմիալգիայի եւ ընդհանրացված տագնապի խանգարման դեպքում:

Պրեգաբալինի հրահանգներում նշվում է, որ հաճախակի կողմնակի էֆեկտներից են էրեկտիլ դիսֆունկցիան, լիբիդոյի նվազումը եւ էյֆորիան: Հազվադեպ հանդիպում է տրամադրության փոփոխականություն, սերմնաժայթքման հապաղում, լիբիդոյի մեծացում եւ սեքսուալ դիսֆունկցիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել