• Latest news

Կրծքի քաղցկեղի բուժումը կախված է տեսակից, ոչ թե փուլից. մասնագետ

18 ապրիլի, 2018  20:40

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումն անհրաժեշտ է որոշել՝ կախված հիվանդության տեսակից, ոչ թե դրա փուլից: Սակայն եթե քաղցկեղը ժամանակին է հայտնաբերվել, եւ բուժման բոլոր մեթոդները հասանելի են, հիվանդության տեսակների մեծ մասի պարագայում կանխատեսումները շատ լավն են: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ուռուցքաբան եւ գինեկոլոգ Կորնելիա Լիդտկեն (Գերմանիա):

Նախկինում մասնագետները կրծքի քաղցկեղի ընթացքի մասին կանխատեսումներ էին կատարում ըստ ուռուցքի չափերի եւ արդյոք ուռուցքը տարածվել է ավշային հանգույցների վրա: Բոլոր այս տվյալները, մասնագետի խոսքով, իհարկե, ազդում են կանխատեսումների վրա, սակայն բուժման ռազմավարությունը պետք է որոշել ոչ թե դրանից, այլ քաղցկեղի տեսակից, ուռուցքի կենսաբանական եւ մոլեկուլային յուրահատկություններից ելնելով: 

Մասնագետը հիշեցրել է, որ կրծքի քաղցկեղը մեկ հիվանդություն չէ, այլ մի քանի: Որոշ ուռուցքներ շատ հորմոնալ ընկալիչներ ունեն եւ զգայուն են հորմոնալ թերապիայի նկատմամբ, մյուսները զգայուն են միայն քիմիական թերապիայի նկատմամբ: Որոշ դեպքերում պացիենտներին անհրաժեշտ է միայն վիրաբուժական բուժում, իսկ մյուսներին բուժման մի քանի մեթոդների ամբողջություն:

Ուռուցքների մի քանի տեսակների վրա քիմիական թերապիան անհրաժեշտ ազդեցություն չի գործում, այդ պատճառով այդպիսի դեպքերում պացիենտին այդ բուժումը նշանակել եւ ստիպել նրան անցնել այդ ամբողջ կողմնակի ազդեցությունների միջով, չարժի:

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից ուռուցքաբանությունը ձգտում է ընտրել անհատականացված բուժում՝ կախված ուռուցքի տեսակից եւ բազմաթիվ այլ փաստերից:

«Այսօր կրծքի քաղցկեղի կանխատեսումներն ավելի լավ են, քան քաղցկեղի մյուս տեսակների պարագայում: Կրքի քաղցկեղով տառապող պացիենտների մեծ մասն ունի բուժման հնարավորություն, եթե, իհարկե, հիվանդությունն ախտորոշվել է ժամանակին, իսկ բուժման ժամանակակից բոլոր մեթոդները հասանելի են՝ ե՛ւ վիրաբուժությունը, ե՛ւ քիմիական թերապիան, ե՛ւ ճառագայթային թերապիան, ե՛ւ հորմոնալ թերապիան»,-նշել է Կորնելիա Լիդտկեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել