• Latest news

Սրտի կաթվածից հետո ֆիզիկական վարժությունները կարող են ձեր կյանքը փրկել. հետազոտություն

19 ապրիլի, 2018  12:57

Սրտի կաթվածից հետո ֆիզիկական վարժությունները մահվան վտանգը նվազեցնում են մոտակա 4 տարիների ընթացքում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը ներկայացվել է Սրտաբանների եվրոպական միության (European Society of Cardiology) EuroPrevent 2018 կոնգրեսում:

Ավելի քան 22 հազար հիվանդների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ եթե սրտի տագնապից հետո մարդն ավելի է ակտիվանում, քան նախկինում, եւ սկսում սպորտով զբաղվել, առաջիկա տարիներին մահվան վտանգը կրկնակի նվազում է:

«Հայտնի է, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ սրտի կաթվածին հազվադեպ են բախվում եւ հաճախ ավելի երկար են ապրում: Սակայն մինչեւ վերջերս մենք չգիտեինք, թե ֆիզիկական վարժությունները մարդկանց վրա ինչպես են ներգործում կաթվածից հետո»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Swedish School of Sport and Health Sciences-ից (Շվեդիա) բժիշկ Օրյան Էքբլոմը:

Հետազոտության ընթացքում գիտնականները ֆիզիկական ակտիվության եւ կաթվածից հետո վերապրելիության միջեւ կապն ուսումնասիրել են 22 227 հիվանդների շրջանում, որոնց մասին տվյալները վերցվել են շվեդական մի քանի գրանցմատյաններից: Գիտնականները հիվանդների ֆիզիկական ակտիվության մակարդակը գնահատել են կաթվածից հետո 6-10 շաբաթ եւ 12 ամիս անց. նրանց հարցրել են, թե որքան հաճախ են նվազագույնը 30 րոպե վարժություններ կատարել: Այնուհետեւ հիվանդներին մի քանի խմբերի են բաժանել՝ ըստ ակտիվության մակարդակի:

Մոտակա 4,2 տարում 1087 հիվանդ մահացել է: Գիտնականները վերլուծել են հիվանդների ֆիզիկական ակտիվության եւ մահացության միջեւ կապը, ապա հաշվի առնելով նաեւ բոլոր այլ գործոնները, ինչպիսին են սեռը, տարիքը ու վնասակար սովորությունները (մասնավորապես ծխելը), հանգել են այն եզրակացության, որ սպորտային մարզումներն իսկապես կաթվածից հետո մահվան վտանգը նվազեցնում են:

Ինչպես նշել է բժիշկ Էքբլոմը, կաթվածից հետո բոլոր հիվանդներին ծխելուց հրաժարվելու եւ սննդակարգը փոխելու հրահանգներից բացի՝ պետք է խորհուրդ տալ շաբաթական առնվազն 2 անգամ սպորտային մարզումներով զբաղվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել