• Latest news

Ինտիմ հիգիենայի արտադրանքը կանանց առողջության համար վտանգավոր է. հետազոտություն

19 ապրիլի, 2018  23:48

Հեշտոցի ցնցուղման հետ կապված վտանգների մասին մասնագետներն արդեն վաղուց են խոսում: Սակայն մինչեւ վերջերս քիչ բան էր հայտնի այն մասին, թե կնոջ օրգանիզմի համար ինչ վտանգ է ներկայացնում ինտիմ հիգիենայի արտադրանքը: BMC Women’s Health ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ նման արտադրանքի օգտագործումը կապված է ինֆեկցիաների մեծ վտանգի հետ:

Կանադայի University of Guelph-ի հոգեբանության պրոֆեսոր Կիրան Օ՛Դոերթին գործընկերների հետ հարցում է անցկացրել մինչեւ 18 ու ավելի մեծ տարիքի կանանց շրջանում եւ պարզել, որ հարցվածների 95 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ օգտվել է ինտիմ հիգիենայի արտադրանքից (առանց դեղատոմսի վաճառվող ախտահանիչ գելեր, քորի դեմ քսուքներ, խոնավացնող քսուքներ, աերոզոլներ, խոնավ անձեռոցիկներ):

Ինտիմ հիգիենայի գել եւ խոնավ անձեռոցիկներ օգտագործող կանանց շրջանում 2,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում միզուղիների ինֆեկցիան, 8 անգամ ավելի հաճախ՝ հեշտոցային կանդիդոզը (կաթնախտ) եւ 20 անգամ ավելի հաճախ՝ բակտերիալ վագինոզը, որը հեշտոցի միկրոֆլորայի բնական հավասարակշռության խախտման դեպքում առաջանում է որոշակի բակտերիաների աճի հետեւանքով: Այսպիսով՝ ինտիմ հիգիենայի արտադրանքի օգտագործումը ոչ միայն չի օգնում առողջության պահպանմանը, այլեւ հակառակը՝ կարող է վնասել:

BC Women’s Hospital & Health Centrein Canada-ից բժիշկ Չելսի Էլվուդը կանանց կոչ է անում ինտիմ գելեր, քորի դեմ քսուքներ, խոնավ անձեռոցիկներ, ինչպես նաեւ մոմ կամ ածելի չօգտագործել:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր պահպանել ինտիմ օրգանների մաքրությունը եւ ազատվել անցանկալի հոտերից:

Բանն այն է, որ հեշտոցն ինքնամաքրման բնական մեխանիզմ է օգտագործում, այսպես կոչված, «լավ բակտերիաների» միջոցով: Առողջ հեշտոցի рН դիապազոնը կազմում է 3,5-ից մինչեւ 4,5, իսկ ինտիմ հիգիենայի միջոցները երբեմն կարող են այս մակարդակը խախտել: Մասնագետների խոսքով՝ սեռական օրգանի արտաքին հատվածները կարելի է լվանալ ջրով եւ փափուկ օճառով, իսկ հեշտոցը ներսից ոչ միայն պետք չէ լվանալ, այլեւ առողջության համար վնասակար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել