• Latest news

Քաղաքային մկները վտանգավոր հիվանդությունների «փունջ» են տարածում

19 ապրիլի, 2018  17:26

Նյու Յորքի մկների 23 տոկոսը կրում է դեղերի հանդեպ ռեզիստենտ գեն, ինչը նրանց դարձնում է հիվանդությունների տարբեր տեսակների հրաշալի տարածողներ, ներառյալ նախկինում չհայտնաբերված 6 վիրուսների: Սա պարզվել է ինֆեկցիաների հետազոտման Columbia University Mailman School of Public Health կենտրոնի գիտնականների կատարած հետազոտությամբ:

Հետազոտությունը հենվում է թեստերի վրա, որոնք անցկացվել են ավելի քան 400 մկների վրա, որոնց հավաքել են Նյու Յորքի շրջակայքից: Չնայած մկների մոտ հայտնաբերված հիվանդություն առաջացնող բակտերիաներից շատերը մարդու համար վնասակար չէին, բակտերիաների մի քանի տեսակներ ունեին մարդկանց շրջանում տարածվելու պոտենցիալ:

«Մենք երկար ժամանակ համարում էինք, որ ինֆեկցիաների հիմնական տարածողները մոծակներն են,- հայտարարել է կենտրոնի ղեկավար Իան Լիպկինը,- սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մկներն ու առնետները հիվանդությունների ոչ պակաս փոխանցողներ են»:

The Washington Post-ի տեղեկություններով՝ դրանք ներառում են Clostridium difficile, որը մարդկանց մոտ ծանր դիարեա է առաջացնում, Salmonella enterica, որը պատասխանատու է սննդային բակտերիալ թունավորման համար, Klebsiella pneumoniae, որը կարող է առաջացնել թոքաբորբ կամ արյան շրջանառության փոփոխություն, ինչպես նաեւ տոքսիկ եւ ինվազիվ Escherichia coli-ի տեսակ: Որսված կենդանիների մեջ հայտնաբերված բազմաթիվ մանրէների թվում են եղել Զիկա վիրուսը եւ Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսը, որոնք կարող են շատ ծանր՝ մահվան ելքով հիվանդություններ առաջացնել:

Սակայն բակտերիաներից ավելի տագնապահարույց է հայտնագործությունը, որի համաձայն՝ հետազոտված մկների մեծ մասը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայուն լինել:

Սակայն Իան Լիպկինը զգուշացնում է, որ մկների դեղակայուն հիվանդությունների կրող լինելու փաստը չի նշանակում, որ նրանք Նյու Յորքի կործանման գուժկաններն են. «Սա մեզ չի ասում, որ այդ մկներն ուղղակի պատասխանատվություն են կրում մարդկանց վարակման համար, սակայն նրանք նման պոտենցիալ ունեն»:

Հետեւելը, թե հիվանդություններն ինչպես են կրծողներից մարդկանց փոխանցվում՝ կարող է ավելի դժվար լինել, քան հետազոտողները սպասում էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել