• Latest news

ՄՊՎ դեմ պատվաստումների արդյունքում 10 տարի անց արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն 50 տոկոսով․ Ալթունյան

19 ապրիլի, 2018  16:07

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը երեկ հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։ Պարբերաբար շարունակվող այս հանդիպումների ընթացքում, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, քննարկվում են նաև իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ  մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման արդյունքում 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով։

«Գարդասիլով պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների արդյունքում 9 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 1 կին։ Հայաստանում տարեկան միջինում արձանագրվում է 120 մահվան դեպք։ Պատվաստումների հետևանքով ո՛չ Ֆինլանդիայում և ո՛չ էլ պլանային պատվաստում իրականացվող 70-ից ավելի որևէ երկրում չբերության մակարդակը չի բարձրացել»,-ասել է Լևոն Ալթունյանը` բժիշկներին հորդորելով ծնողներին երբեք չպարտադրել, այլ համոզիչ փաստարկներով և թվերով ներկայացնել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։

Մանկաբույժները վստահեցրել են, որ  կյանքեր փրկող այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը պարտադրում է հետևողական լինել, և իրենք ամեն ինչ կանեն ոչ մասնագետների կողմից ծնողների շրջանում սերմանված վախի մթնոլորտը հաղթահարելու համար։

Լևոն Ալթունյանը կարևորել է բնակչության հետ ավելի հաճախ շփվող, ծննդյան առաջին օրերից սկսած նրանց առողջության նկատմամբ հսկողություն սահմանող և մշտապես պատասխանատվություն կրող մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Նախարարի պաշտոնակատարը նրանց ներկայացրել է ինչպես ԱԱՊ օղակի բարեփոխումների տեսլականը, այնպես էլ ոլորտում իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքում առաջիկայում կբարելավվեն մատուցվող բժշկական ծառայությունների որակը և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը։

«Մենք կօգնենք, որ դուք ավելի տեղեկացված լինեք համակարգում իրականացվող բոլոր ծրագրերի մասին, որպեսզի դրանք հասցնեք մեր բնակչությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը ԱԱՊ օղակի մասնագետներին` ներկայացնելով իրենց համար ստեղծված տեղեկատվական հարթակը, որտեղ նրանք կստանան հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է