• Latest news

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումն օրինակ է համարվել մյուս երկրների համար

19 ապրիլի, 2018  18:29

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը երեկ գնահատել է որպես տարածաշրջանային մեծ ձեռքբերում եւ օրինակ մյուս երկրների համար։ Նա հույս է հայտնել, որ 2020 թվականին Հայաստանն առաջիններից մեկը կհասնի «90-90-90» թիրախներին:

Այսօր լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հանդես է եկել «ՄԻԱՎ վարակի համաճարակին ազգային հակազդումը» զեկույցով։ Խոսելով վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի բուժման եւ կանխարգելման ոլորտում երկրում արձանագրված ձեռքբերումների մասին, նա ընդգծել է, որ բարելավվել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, նվազել եւ կայունացել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում, բուժումը հասանելի է ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին, ինչպես նաեւ կանխարգելման ծրագրեր են իրականացվում աշխատանքային միգրանտների շրջանում: Նաեւ ներկայացվել է, որ 2017 թվականից երկրում ներդրվել է «Բուժել բոլորին» ռազմավարությունը, 2016 թվականին ԱՀԿ-ն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր է տրամադրել,  2001 թվականից ի վեր դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման, ինչպես նաեւ, ներհիվանդանոցային վարակման դեպքեր չեն արձանագրվել:

Սամվել Մարգարյանը նաեւ նշել է, որ Հայաստանում ստեղծվել եւ գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը նշված ձեռքբերումների ապահովման գործում բարձր են գնահատել միջազգային կառույցները, ինչի վկայությունը ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն եւ գերազանց որակ» անվանակարգում Կենտրոնի  հաղթող ճանաչվելն ու պետական ծառայության տրամադրման գործում նորարարության եւ գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելուն ուղղված ներդրման համար հավաստագրի արժանանալն է:

Նշված ձերքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց ՌԴ կառավարության եւ Գլոբալ հիմնադրամի կողմից դոնորական ֆինանսական աջակցության: Կարեւորվել է նաեւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  միացյալ ծրագրի եւ ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։

Սամվել Մարգարյանն անդրադարձել է նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ՀՀ-ում առկա մարտահրավերներին, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը համաճարակի զարգացման գործում, ինչպես նաեւ միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը։

Նշենք, որ ՁԻԱՀ-ի Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախորդ օրը հանդես է եկել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ՌԴ աջակցության ծրագիրը» թեմայով զեկույցով: Նա, մասնավորապես, ներկայացրել է ծրագրի շրջանակում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է