• Latest news

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունները կներդրվեն արտահիվանդանոցային օղակում. ԱՆ

20 ապրիլի, 2018  13:00

Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը շրջանառվում է։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, դրանցով նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացը։

Առաջարկվում է պարզեցնել լիցենզավորվող բժշկական կաբինետների կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի հստակեցում։ Միաժամանակ, առաջարկվող նոր կարգով կթույլատրվի նույն կաբինետում հերթափոխով ծավալել միևնույն տեսակի մեծերի և մանկական բժշկական օգնություն և սպասարկում։

Նոր կարգով կթույլատրվի նաև հերթափոխով երեք տեսակի ծառայություններ ծավալվել նույն կաբինետում։ Լիցենզավորված հաստատության միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

Նորույթ է արտահիվանդանոցային օղակում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական ծառայությունների ներդրումը:

Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի առանց լաբորատոր կարողությունների ունենալու արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու ծառայություն:

Նոր նախագծերով պարզեցվում են նաև հիվանդանոցային վիրաբուժական ծառայության վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի պարտադիր պահանջները, հստակեցվում է շուրջօրյա հերթապահությունների կազմակերպումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է