• Latest news

Տղամարդը երիկամը նվիրաբերել է համադասարանցուն, ում 50 տարի չէր տեսել

20 ապրիլի, 2018  18:02

Չառլի Բոլը եւ Քենեթ Ուոքերն ավելի քան 50 տարի առաջ միասին դպրոց են հաճախել, իսկ հիմա ապրում են երկրի տարբեր ծայրերում: Չնայած ժամանակին ու հեռավորությանը, հիմա նրանց միավորում է շատ ավելին, քան հիշողությունները, հայտնում է usa.one-ը:

Ուոքերը եւ Բոլը Վաշինգթոնի Archbishop Carroll High դպրոցի շրջանավարտներ են: Նրանք այն միասին ավարտել են 1969 թվականին եւ այդ ժամանակից ի վեր ոչ մի անգամ իրար չեն հանդիպել: Բայց երբ անցյալ տարի Ուոքերը նախկին համադասարանցիներին օգնության աղերսով էլեկտրոնային նամակներ է ուղարկել, Չառլզ Բոլն անմիջապես պատասխանել է եւ նրան նվիրաբերել իր երիկամը:

Երկու տարի առաջ Հարավային Աֆրիկայի Ազգային հանրային ռադիոյում աշխատող Քենեթ Ուոքերը ծանր հիվանդացել էր: Աֆրիկայում նրան սխալ ախտորոշում էին կատարել եւ սխալ էին բուժել: Երբ նա Ամերիկա է վերադարձել, բախվել է սարսափելի փաստի հետ՝ բժիշկներն ասել են, որ նրա օրերը հաշված են, եթե երիկամի փոխպատվաստում չկատարվի: Քենեթ Ուոքերին հերթագրել են փոխպատվաստման սպասողների ցուցակում, սակայն նրա ընկերն առաջարկել է չսպասել, այլ գրել իր բոլոր ծանոթներին, համադասարանցիներին: Քենեթը բոլորին նույն թեմայով՝ «Ապրելու խնդրանք», նամակներ է ուղարկել: Նրա խոսքով՝ համադասարանցիներին գրել էր, թե հասկանում է, որ իր խնդրանքը չափից ավելի լուրջ է, բայց ամեն ինչից զատ, ցականում է նրանց ուշադրությունը հրավիրել դոնորության խնդիրների վրա:

«Մտածեք այն մասին, որ մահվանից հետո դառնաք օրգանների դոնոր, ինչպես նաեւ օգնեք ինձ իմ պատմությունը տարածել ձեր ծանոթների շրջանում: Ես հույս ունեմ, որ իմ ջանքերը ուրիշներին կդրդեն մտածել սպասողների հերթում գտնվող մարդկանց օգնելու մասին»,- գրել է նա: Այն, ինչին Քենեթը հաստատապես չէր սպասում, պատասխանն էր, որը ստացավ տառացիորեն 15 րոպե հետո: «Ես կզանգահարեմ հիվանդանոց,- պատասխանել էր նրան Չառլի Բոլը: - Աղոթում եմ, որ ամեն ինչ ստացվի»:

Զարմանալի է նաեւ այն, որ բժիշկները սովորաբար 60 տարեկանից մեծ դոնոների չեն ընդունում: Սակայն, նրանց խոսքով, Չառլզն այնքան լան ֆիզիկական վիճակում էր, որ անցավ բոլոր թեստերը, որնք հաստատեցին, որ նա կարող է երիկամների դոնոր դառնալ: Տղամարդու ընտանիքը խոստովանել է, որ սկզբում շատ են անհանգստացել նրա որոշման պատճառով, բայց հետո հասկացել են՝ նա, որը երկար տարիներ կամավոր էր աշխատել, այլ կերպ վարվել չէր կարող: Նրանք ասում են, որ նա սիրում է կրկնել սուրբ Ֆրանցիսկոսի արտահայտությունը. «Քանի որ տալով՝ մենք ստանում ենք»:

Վիրահատությունը հաջող է անցել, հիմա տղամարդիկ վերականգնման շրջան են անցնում: «Սրա մեջ ոչ մի հերոսական բան չեմ տեսնում,- ասում է Չառլի Բոլը: - Աստված ինձ 2 երիկամ է տվել, մեկը ես ուրիշին տվեցի: Ամեն ինչ պարզ է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել