• Latest news

FDA-ն հավանություն է տվել կանաբիսի հիման վրա ստեղծված էպիլեպսիայի դեմ դեղին

20 ապրիլի, 2018  22:15

ԱՄՆ-ի Դեղերի եւ արտադրանքի վերահսկման վարչությունը (FDA) վաճառքի համար հավանություն է տվել մարիխուանայի հիման վրա ստեղծված էպիլեպսիայի դեմ դեղին:

Դեղի ակտիվ բաղադրիչը կանաբիդիոլն է, այն մարիխուանայի քիմիական միացություններից մեկն է, սակայն այն «հաճույք» չի պատճառում:

Դեղը կդառնա կանաբիսի հիման վրա ԱՄՆ-ում ստեղծված առաջին դեղամիջոցը, որը վաճառվում է դեղատոմսով:

Epidiolex կոչվող դեղը արտադրվում է բրիտանական GW Pharmaceuticals ընկերության կողմից:

Դրա բաղադրությունը տարբերվում է բժշկական մարիխուանայից, որի վաճառքը թույլատրված է մի քանի նահանգներում, որտեղ հիվանդներն այն ծխելու կամ այլ կերպ ընդունելու  օրինական իրավունք ունեն՝ ուժեղ ցավի, սրտխառնոցի եւ այլ հիվանդությունների բուժման համար:

Վաճառքում կա նաեւ սինթետիկ մարիխուանա, որը սովորաբար օգտագործվում է քաղցկեղով հիվանդների կողմից սրտխառնոցը թեթեւացնելու համար, ինչպես նաեւ ՁԻԱՀ-ով հիվանդների՝ քաշի կորստից խուսափելու համար:

Վերջերս ավարտվել է կանաբիդոլի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որն ապացուցել է իր արդյունավետությունը էպիլեպսիայի ծանր տեսակներով հիվանդների մոտ ջղաձգումների կանխմամբ:

Փորձարկումներին մասնակցել է  ջղաձգումների նոպաների միջին ամսական՝ 144 հաճախականությամբ 86 հիվանդ եւ 14 շաբաթ տեւած ուսումնասիրության ավարտի ժամանակ այդ թիվը 44 տոկոսով նվազել է:

Խումբը դեղը հավանություն է տվել էպիլեպսիայի երկու հազվադեպ տեսակների բուժման համար՝ Լենոքս-Գաստոյի եւ Դրավետ սինդրոմի: Դրանք համարվում են էպիլեպսիայի առավել ծանր տեսակները, ընդ որում գրեթե բոլոր հիվանդները շարունակում են ջղակծկումներ ունենալ՝ չնայած ներկայումս գոյություն ունեցող դեղերին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել