• Latest news

Ֆիզիկական ուժը կարող է ազդել մտավոր ունակությունների վրա․ հետազոտություն

21 ապրիլի, 2018  14:08

«Առողջ մարմին՝ առողջ ոգի» խոսքն իսկապես արտահայտում է իրականությունը, վստահեցնում են University of Manchester համալսարանի գիտնականները։ 

Նրանք հետազոտություն են իրականացրել՝ գրեթե կես միլիոն մարդու մասնակցությամբ, որոնցից մոտ 1000-ը հոգեկան խանգարումներ ունեին։ Մասնագետները փնտրել են կապ ֆիզիկական ու մտավոր զարգացման միջեւ։ Նրանք չափել են հետազոտության մասնակիցների ֆիզիկական ուժը։ Նաեւ կամավորներին առաջարկել են կատարել մի քանի առաջադրանք՝ նրանց տրամաբանությունը, ուշադրությունն ու հիշողությունը ստուգելու համար։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկապես ուժեղ մարդիկ ավելի լավ ու արագ են կատարում առաջադրանքները։

Գիտնականները նաեւ նկատել են, որ այն մասնակիցները, որոնք տառապում են հոգեկան հիվանդություններով, ավելի լավ էին հաղթահարում մտավոր թեստերը, եթե նրանց ռեժիմի մեջ հավելում էին ֆիզիկական մարզումներ։  Ավելի վաղ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել էին, թե ինչպես կարելի է մոբիլիզացնել ուղեղի մտավոր ռեսուրսները։ Գիտնականները հավաքել էին 11 մարդուց բաղկացած խումբ, որոնք համաձայնել էին ուղեղի խորը էլեկտրաստիմուլյացիայի։ Բոլոր մասնակիցները ունեին Պարկինսոնի հիվանդություն։ Ստիմուլյացիայի էր ենթարկվում ուղեղի այսպես կոչված սեւ սուբստանցիան։ Այդ գոտին կարեւոր է մոտորիկայի կարգավորման, մկանների տոնուսի, շնչառության, սրտի գործունեության ու անոթների տոնուսի կարգավորման համար։  Էլեկտրոդները իմպլանտավորվում էին սեւ սուբստանցիայի դոֆամինային նեյրոնների գոտում։

Հետազոտության հեղինակ Գորդոն Բալտաչի խոսքով՝ ստիմուլյացիայի օգնությամբ կարելի է վերականգնել մտավոր ունակությունները վնասվածքներից ու նյարդաբանական խանգարումներից հետո։ Նաեւ այս մեթոդը հարմար է թմրամոլության ու այլ կախումային վիճակների բուժման համար։ Ստիմուլյացիան քայքայում է կապը դրական էմոցիաների ու պարգեւատրման զգացումի հետ, որոնք առաջանում են թմրադեղեր ընդունելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է