• Latest news

Խալ-դաջվածքը կօգնի ախտորոշել քաղցկեղը

21 ապրիլի, 2018  20:48

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի գենային ինժեներները՝ Մարտին Ֆյուսսնեգերի ղեկավարությամբ, ստեղծել են խալ- դաջվածք՝ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար, հայտնում է  Science Translational Medicine պարբերականը։

Գիտնականներն օգտագործել են բջիջներ, որոնց գույնը մգանում է արյան մեջ կալցիումի պարունակության բարձրացման դեպքում։ Քաղցկեղի որոշ տեսակներ (կրծքի, հաստ աղիի, շագանակագեղձի ու թոքերի քաղցկեղը) բնութագրվում են արյան մեջ կալցիումի ինոնների խտության բարձրացումով, դրա համար էլ հետազոտողները ենթադրում են, որ հիվանդության սկիզբը կարելի է նկատել ՝ հետեւելով արյան մեջ կալցիումի մակարդակին։ 

Արյան մեջ կալցիումի խտության բարձրացման բնական սենսորներից մեկը՝ կալցիում- զգայուն ռեցեպտորն է (ԿԶՌ), որն ունակ է ճանաչել թեթեւ ու չափավոր հիպերկալցիեմիան ։ Այն հաճախ աննկատ է մնում այն հիվանդների մոտ, որոնք առհասարակ որեւէ ախտանշան չունեն կամ էլ ոչ սպեցիֆիկ ախտանշաններ ունեն՝ օրինակ թուլության կամ անորեքսիա։ Դրա համար էլ հետազոտողները ենթադրել են, որ ԿԶՌ-ը կարող է հարմար դետեկտոր լինել՝ վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերման համար։ 

Հետազոտության հեղինակները ստեղծել են բջիջներ, որոնցում կալցիումի իոնների մակարդակի բարձրացման դեպքում արտադրվում է ԿԶՌ։ Այն իր հերթին գործարկում է հատուկ ֆերմենտի սինթեզը, որը խթանում է մելանին մուգ պիգմենտի արտադրությունը։ Բջիջներում պիգմենտի մեծ քանակությունը ստիպում է, որ դրանց գույնը մգանա։ Բջիջների հիման վրա գիտնականները ստեղծել են խալ-դաջվածք, որը մգանում է թույլ ու չափավոր հիպերկալցիեմիայի դեպքում։ 

Բջիջների աշխատանքը հետազոտողները ստուգել են սկզբում in vitro տարբերակով։ Հեղինակները չափել են մելանինի արտադրության դինամիկան կալցիումի իոնների տարբեր խտությունների դեպքում, նաեւ ստուգել են խալի «կենսունակությունը»։  Հետո հետազոտողները ստուգել են դաջվածքների արդյունավետությունը գենամոդիֆիկացված մկների վրա, որոնց մաշկի վրա լավ երեւում է «խալի» մգացումը , իսկ հետո նաեւ՝ սովորական մկների վրա։

Մկներին բաժանել են երկու խմբերի ու նրանց ներարկել բջիջների կուլտուրա, որոնց գույնը մգանում է կալցիումի ինոնների առկայության դեպքում։ Փորձնական խմբին նաեւ ներարկել են հաստ աղիի ադենոկարցինոմայի բջիջներ, որի հետեւանքով արյան մեջ կալցիումի մակարդակը բարձրանում է, իսկ հսկիչ խմբին՝ ադենոկարցինոմայի այնպիսի տեսակ, որը չի ազդում կալցիումի խտության վրա։ Արդյունքում փորձնական խմբի մկների մոտ դաջվածքի գույնը մգացել է, իսկ հսկիչ խմբի կենդանիների մոտ՝ անփոփոխ է մնացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է