• Latest news

Գինով եւ խաղողով Spa-ն ջրային պրոցեդուրաներից արդյունավետ է․ Wine & Grapes Spa-ի հիմնադիր

21 ապրիլի, 2018  17:46

Գինու եւ խաղողի կիրառմամբ Spa պրոցեդուրաները հնարավորություն են տալիս մաքրել եւ վերականգնել մաշկը, վերականգնել նրա առաձգականությունը եւ օրգանիզմը լիցքավորել 20-25 օրվա էներգիայով, պնդում է Երեւանի Wine & Grapes Spa կենտրոնի հիմնադիր Արմեն Գեւորգյանը։

Wine & Grapes Spa-ն առաջարկում է շոգեբաղնիք հայկական գինու կիրառմամբ, պիլինգ խաղողի կորիզի միջոցով, սպիտակ գինով հիդրոմերսող լոգանք, մարմնի դասական մերսում`սառը ճզմումով ստացված խաղողի կորիզի յուղով:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արմեն Գեւորգյանը հայտնել է, որ ինքն է հանդիսանում Spa-պրոցեդուրաներում խաղողի եւ գինու կիրառման գաղափարի հեղինակը, եւ այդ գաղափարը գիտական հիմնավորում ունի։

«Սրա գիտական ասպեկտը որն է, որ գինեթթուն թափանցելով ծակոտիներից ներս, խթանում է ճարպալուծումը, քանի որ ինքը PH-թթվային միջավայր է:  Նպաստում է ավելի շատ քրտնարտադրությանը, այսինքն միավոր ժամանակամիջոցում համեմատած ջրային բաղնիքի, ավելի շատ քրտինք է արտադրվում, եւ ավելի շատ շլակեր եւ տոքսիններ ենք կորցնում։ Գինու միջի բոլոր օգտակար նյութերը՝ վիտամինները, ամինաթթուները թափանցում են ձեր օրգանիզմ, նպաստում են մաշկի կոլագենային թելիկների զարգացմանը, այսինքն, նպաստում է մաշկի էլաստիկությանը, սպիտակեցմանը։ Այդ վիտամիններն ու միներալները 20-25 օրվա էներգիա են տալիս։ Բացի այդ, հանգիստ, հաճելի պրոցեդուրա է, նյարդային համակարգն է հանգստացնում, եւ մարմինն է հանգստացնում», – ասաց նա։ 

Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ կենտրոնը կնոջ հետ համատեղ հիմնադրել է 6 տարի առաջ եւ քանի որ այն ընտանեկան ձեռնարկություն է, նրանք հաճույքով ընդունում են ընտանեկան զույգերի՝ նրանց առաջարկելով 20 տոկոս զեղչ։

Նրա խոսքով՝ սրահ հաճախ են այցելում զբոսաշրջիկներ՝ նրա մասին տեղեկությունը տարածվում է զբոսաշրջային կայքերում, որտեղ այցելուները կիսվում են իրենց տպավորություններով։ Դրանից բացի, Wine & Grapes Spa–ի այցելությունը ներառում են իրենց փաթեթների մեջ հայկական տուրիստական ընկերությունները։

Wine & Grapes Spa–ն մասնակցում է «In Tour Expo» ցուցահանդեսին,մ որն ընթանում է Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին։

Այցելելով ցուցահանդես, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է