• Latest news

Ձեռքերի դող. վտանգավո՞ր է արդյոք այն եւ ինչի՞ հետ կարող է կապված լինել  

21 ապրիլի, 2018  22:37

Շատերի մոտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիվանդության նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիվանդությունների մասին վկայել:

Ձեռքերում դողի առաջացմանը եւ ուժեղացմանը կարող են նպաստել մի քանի գործոններ, որոնք կապված են հիմնականում մարդու կենսակերպի հետ:

Հոգնածություն: Քնի որակի վատթարացումը, քնի ժամերի կրճատումը եւ հոգնածոթյունը կարող են ձեռքերում դողի առաջացմանը հանգեցնել, հատկապես առավոտյան:

Կոֆեին. Կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահումը նույնպես կարող է ձեռքերում դողի առաջացման պատճառ դառնալ: Օրական կոֆեինի չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մգ-ն:

Սթրես: Սթրեսը եւ տագնապը նույնպես կարող են ձեռքերի դող առաջացնել:

Դեղեր: Ձեռքերի դողի պատճառ կարող են լինել նաեւ որոշակի դեղամիջոցները, այդ թվում վահանաձեւ գեղձի հորմոնները, լիթիումը, հակադեպրեսանտները:

Բացի այդ ձեռքերի դողը կարող է առաջանալ կամ ուժեղանալ ամֆետամինի եւ կոկաինի ընդունումից հետո:

էսենցիալ դող

Եթե ձեզ մոտ չկան վերը նշված գործոնները, բայց միեւնույն է անհանգստացնում է ձեռքերի դողը, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, քանի խնդիրը կարող է պայմանավորված լինել էսենցիալ դողի հետ՝ սա բարորակ երեւույթ է, ոչ ծանր ժառանգական հիվանդություն, որի ժամանակ թեթեւ դողը միակ նախանշանն է: Այն հիմնականում ի հայտ է գալիս 50 տարեկանից հետո:

«Երբ դուք ոչինչ չեք անում, ձեր ձեռքերը լիովին հանգիստ են: Բայց եթե դուք փորձում եք ինչ որ բան անել ձեքերով, դրանք սկսում են դողալ», - էսենցիալ դողն այսպես է նկարագրել University of Utah-ի նյարդաբան Լորեն Շրոքը:

Էսենցիալ դողը բավական տարածված խնդիր է. այն հայտնվում է 25 մարդուց մեկի մոտ: Այն հիմնականում մեծ տարիքում է առաջանում եւ աստիճանաբար ուժեղանում է: Բացի ձեռքերից դողը կարող է ազդել նաեւ ձայնի վրա: Այս վիճակը վտանգավոր չի համարվում, քանի որ դրա դրսեւորումները հիմնականում չափավոր են, սակայն ախտորոշման որոշումը կարեւոր է, նախեւառաջ Պարկինսոնի հիվանդությունը բացառելու համար:

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդության ժամանակ ձեռքերի դողն ավելի լուրջ է, քան էսենցիալ դողի ժամանակ եւ այն կարող է հանգիստ վիճակում եւս դրսեւորվել:

«Պարկինսոնի հիվանդության ժամանակ ձեռքերի դողը կարելի է նմանեցնել  փոքր առարկան գլորելու հետ, օրինակ դեղահաբերը բութ մատի եւ ցուցամատի միջեւ», - ասել է Պյեմոտ Հելքսերից նյարդաբան Գեթլին Էթյենը:

Ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ է դառնում մարմնի կաշկանդվածությունը, առաջանում է անվստահ քայլվածք: Հիվանդության ժամանակ ձայնը կարող է խռպոտ թվալ, իսկ դեմքն ավելի քիչ շարժուն է դառնում: Միմիկայի արտահայտչականության նվազեցման պատճառով դեմքը կարող է ավելի տխուր թվալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել