• Latest news

Ասպիրինն օգնում է վիշտը հաղթահարելուն

23 ապրիլի, 2018  16:59

«Կոտրված սրտի համախտանիշը» կամ Տակոցուբո կարդիոմիոպատիան սրտամկանի վնասվածք է, որը կարող է առաջանալ ուժգին էմոցիոնալ սթրեսի հետեւանքով: Համախտանիշն արտահայտվում է սրտային անբավարարության անսպասելի զարգացմամբ կամ կրծքում ցավով, որը հատուկ է սրտամկանի կաթվածին:

Արիզոնայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մտերիմ մարդուն կորցնելուց հետո մեկ օրվա ընթացքում սրտի տագնապի  հավանականությունը ավելի քան 20 անգամ աճում է, քանի որ սթրեսի պատճառով զարկերակային ճնշումը բարձրանում է եւ սրվում են սրտամկանի սուր կաթվածի վտանգի մյուս գործոնները: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի ընդունումը դրական է ազդում այդ գործոններից շատերի վրա, այս պատճառով հետազոտողները որոշել են ստուգել՝ դեղամիջոցի ընդունումն արդյոք չի՞ օգնի նրանց, ովքեր վիշտ են ունեցել:  Գիտնականների ոչ մեծ հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychotherapy and Psychosomatics ամսագրում:

Հետազոտությանը 22 մարդ է մասնակցել, որոնցից 10-ը նախորդող ամսվա ընթացքում կորցրել է ամուսնուն կամ կնոջը: Բոլոր մասնակիցները հետազոտության մեկնարկին հետազոտում են անցել ՝ չափել են նրանց ճնշումը, սրտի զարկերի հաճախությունը եւ սրտի ռիթմի փոփոխականությունը, ստուգել են նաեւ դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը: Այնուհետեւ պատահական ընտրությամբ մասնակիցների կեսը 10 օր շարունակ օրական 81 միլիգրամ ասպիրին է ընդունել՝ ստանդարտ դոզա, որը նշանակվում է սրտի կաթվածի կանխարգելման համար, իսկ մյուսները պլացեբո են ընդունել

Երբ 10 օր հետո հետազոտումը կրկնել են, պարզվել է, որ «ասպիրինային» խմբի մասնակիցների մոտ արյան ճնշման ցուցանիշները զգալիորեն ցածր էին, քան պլացեբոյի խմբի մասնակիցների մոտ: Իսկ 5 մասնակիցների մոտ, որոնք կորուստ էին ունեցել եւ ասպիրին էին ընդունում, ե՛ւ դեպրեսիայի ախտանիշները, ե՛ւ սթրեսին ֆիզիոլոգիական արձագանքման նշանները ավելի պակաս արտահայտված էին, քան նրանց մոտ, ովքեր նույնպես մտերիմ մարդու էին կորցրել, սակայն պլացեբո էին ընդունել: Այս մարդկանց ասպիրինն օգնել է ավելի արագ վերականգնվել: Հետազոտության հեղինակները միեւնույն ժամանակ նշում են, որ այս ֆենոմենի պատճառները հասկանալու համար առավել ծավալուն հետազոտությունների անհրաժեշտություն կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել