• Latest news

Գիտնականները ստեղծել են ձեռքերի թրեմորի ժամանակ օգնող ապարանջան

24 ապրիլի, 2018  13:44

Քանզասի համալսարանի գիտնականներն ապարանջան են մշակել, որը կարող է խթանել ձեռքի նյարդերը՝ օգնելով ձեռքերի թրեմորի ժամանակ:

Էսենցիալ թրեմորը շարժումների տարածված խանգարում է, որի պատճառն անհայտ է: Այս պաթոլոգիան սովորաբար արտահայտվում է ձեռքերի, դաստակի կամ մատների դողով, սակայն երբեմն դողում են նաեւ հիվանդի գլուխը, ձայնալարերը եւ ակամա շարժումներ կատարելիս մարմնի այլ հատվածները, ինչպիսին է սնունդի ընդունումը կամ գրելը:

Քանզասի համալսարանի աշխատակիցները յուրահատուկ ապարանջան են մշակել, որը ձեռքերի դողը պակասեցնում է: Գիտնականները նոր սարքի փորձարկումներ են անցկացրել, որին մասնակցել է ձեռքերի թրեմորով 130 հիվանդ: Կամավորների մի մասը մուլյաժ է ստացել, իսկ մնացյալը՝ իսկական սարքը:

Ապարանջանը խթաններ է ուղարկում դաստակի միջնական եւ ճաճանչային նյարդերին՝ նեյրոնային ակտիվությունն արգելափակելու նպատակով, որն առաջացնում է ձեռքերի դողը: Իսկական ապարանջանը կրող մասնակիցների մոտ թրեմորի արտահայտվածությունը 65 տոկոսով նվազել է, իսկ ստուգիչ խմբի կամավորների մոտ՝ 32 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել