• Latest news

Օրգանիզմում ցինկի ցածր մակարդակը կարող է անպտղություն առաջացնել. հետազոտություն

26 ապրիլի, 2018  10:42

Ցանկալի է, որ հղիանալ ցանկացող կանայք ծրագրած հղիությունից դեռեւս 3 ամիս առաջ արյան անալիզ հանձնեն ցինկի մակարդակի ստուգման համար, քանի որ հանքանյութի պակասը կարող է ֆերտիլության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին հայտնում են Pennsylvania State University-ի գիտնականները:

Ինչպես հայտնի է, ցինկը կարեւոր դերակատարում ունի շնչառական եւ իմունային համակարգերի աշխատանքում: Սակայն, ինչպես պարզվել է, սա միակ արժանիքը չէ: Հիմա գիտնականները պարզել են, որ ցինկի դեֆիցիտը անպտղություն է առաջացնում, ըստ որում՝ պաթոլոգիական փոփոխությունները տեղի են ունենում ձվաբջջի հասունացման ամենավաղ փուլում:

Մասնագետները հետազոտել են ցինկի ազդեցությունը առաջնային պարկիկների վրա, որոնք առաջանում են ձվազատումից գրեթե 90 օր առաջ: Այս փուլում ցինկի ցածր մակարդակը ձվաբջջի համար կարող է ճակատագրական լինել՝ այն պարզապես չի կարողանա պարկիկից դուրս գալ:

Սա ցինկի խտության եւ անպտղության փոխկապվածությանը նվիրված առաջին հետազոտությունը չէ: Սակայն նախորդ հետազոտություններում հաշվի չէին առնվում միկրոտարրի ազդեցությունն առաջնային պարկիկների վրա: Գիտնականները նշում են, որ ցինկի դեֆիցիտը տարածված խնդիր է, ուստի արժի, որ կանայք հղիանալուց առաջ ստուգեն՝ իրենց օրգանիզմում արդյոք կա այս տարրի բավարար քանակություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել