• Latest news

Առողջապահության ազգային ինստիտուտի կայքը նորացվել է

26 ապրիլի, 2018  16:52

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» կայքը ներկայանում է  նորովի` ժամանակակից տեխնիկական ու ծրագրային հետաքրքիր լուծումներով եւ  դիզայնով: Այսուհետեւ օգտատերերն ավելի հեշտությամբ կգտնեն իրենց անհրաժեշտ կամ հետաքրքրող նյութերը: Կայքին կից մշակվել է առողջապահական տվյալների PX էլեկտրոնային բազան, ստեղծվել են նոր դարաններ, մուտքագրվել է կայքի բովանդակությունը: Ներկայացված են նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտի պատմությունը, գործունեության, միջոցառումների, կրթական ծրագրերի, հրապարակումների, ստորաբաժանումների մասին նյութեր։

Նորացված կայքը եւ հաղորդակցման ձեւաչափն Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերին եւ իրադարձություններին մասնակից դառնալու հնարավորություն կտան:

Արխիվից հանվել են բազմաթիվ ալբոմներ, որտեղ կարելի է ասել՝ զետեղված է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի անցած ողջ ճանապարհը։ Նյութերն ամբողջությամբ թվայնացվել են։

Nih.am կայքը մշտապես կթարմացվի։ Շուտով կներկայացվի նաեւ տեղեկատվություն ինստիտուտի աշխատակիցների մասին:

Նոր կայքը նախագծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է